Կոշտ ու չորացած կրունկնե՞ր. Այս անհավանական հեշտ ու մատչելի բաղադրատոմսը կօգնի քեզ ազատվել խնդրից - 29 Августа 2016 - sedablog
Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Воскресенье, 2017-03-26
Главная » 2016 » Август » 29 » Կոշտ ու չորացած կրունկնե՞ր. Այս անհավանական հեշտ ու մատչելի բաղադրատոմսը կօգնի քեզ ազատվել խնդրից
loading...
3:20 PM
Կոշտ ու չորացած կրունկնե՞ր. Այս անհավանական հեշտ ու մատչելի բաղադրատոմսը կօգնի քեզ ազատվել խնդրից

Կոշտ ու չորացած կրունկներ. Այս խնդիրը ավելի ցավոտ ու պրոբլեմատիկ է դառնում մանավանդ ամառային ամիսներին, քանի որ բոկոտիկների մեջ անհնար է թաքցնել ոտքի որևէ հատված,  եթե անգամ այն տգեղ է ու չխնամված տպավորություն է թողնում: Այս խնդրից ազատվելու մեր տարբերակը դու հաստատ կհավանես առաջին իսկ կիրառությունից հետո, որովհետև այն իրոք արդյունավետ է և որ շատ կարևոր է՝ գրեթե ծախս չի պահանջում:

 

 

 

 

 

 

Ընդամնեը 100-150 դրամով գնիր սովորական, ամենահասարակ վազելինն և մեկ հատիկ կիտրոն:

 

Մի կողմ դիր գնումներդ ու  ոտքերդ լվանալու համար թասի մեջ լցրու հնարավորինս տաք (բայց ոչ եռման) ջուր ու ավելացրու մեկ ճաշի գդալ սոդա: 15 րոպե ոտքերդ պահիր այդ ջրի մեջ և վերջում խարտոցի միջոցով հեռացրու արդեն փափկած կոշտուկներն ու մեռած մաշկը: Այնուհետև, առանց րոպե կորցնելու պատրաստիր քսուքը:

 
 
 

Հարմար տարայի մեջ լցրու քո գնած թարմ կիտրոնից քամված երկու ճաշի գդալ կիտրոնահյութը և մեկ ճաշի գդալ վազելինն ու արագորեն խառնիր, որպեսզի հնարավորինս միասեռ զանգված ստացվի ու առանց հապաղելու ոտքերիդ թաթերի կոշտ հատվածները մերսիր տվյալ քսուքով:

 

 

Մի քանի րոպե մերսելուց հետո հագիր բամբակյա գուլպաներ, իսկ իդեալական դեպքում՝ գուլպաներից առաջ պոլիէթիլենային պարկեր և պառկիր քնելու: Ոտքերդ կարող ես լվանալ միայն առավոտյան:

Փորձիր, արդյունքը քեզ իսկապես կգոհացնի:

http://shabat.am/

Просмотров: 428 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ՓԱԿԵԼ