Ինչպես պայքարել քրտնարտադրության դեմ - 30 Августа 2016 - sedablog
Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Суббота, 2017-02-25
Главная » 2016 » Август » 30 » Ինչպես պայքարել քրտնարտադրության դեմ
loading...
8:05 PM
Ինչպես պայքարել քրտնարտադրության դեմ

 

 

   
Картинки по запросу потоотделение

Մարդն իր ծնված օրվանից քրտնում է: Քրտինքն առաջանում է տարբեր զգացմունքների արդյունքում, ֆիզիկական և ջերմային գործոնների ազդեցությամբ: Այն առաջանում է դեմքի վրա, ոտքերի և թևերի տակ, ձեռքի ափերի մեջ: Քրտնելու չափի վրա ազդում է տրամադրությունը, որոշ տեսակի սննդամթերքի ու ըմպելիքի գործածությունը և էնդոկրին համակարգի վիճակը:

Առհասարակ մարդու մարմնի ջերմաստիճանը գտնվում է հավասարակշռության մեջ, այսինքն` ջերմությունը մտնում է մարմին և դուրս գալիս: Սակայն, երբ ջերմության հոսքն ավելանում է, օրգանիզմում խանգարվում է բալանսը, և մարդը սկսում է շոգել: Որպեսզի կարգավորվի հավասարակշռությունը, օրգանիզմը պետք է գտնի պայքարի միջոց շոգի դեմ, և հենց քրտինքն էլ կատարում է այդ դերը: Քրտինքը գոլորշիանալով` սառեցնում է մեր մարմինը, և վերականգնվում է ջերմային բալանսը:

Ընդհանրապես քրտնում են բոլորը: Հիմնականում այս խնդրի լուծման համար օգտագործվում են դեզոդորանտներ: Հակամիկրոբային միջոցները խոչընդոտում են այն բակտերիաների զարգացմանը, որոնք առաջացնում են տհաճ հոտ: Նման պրեպարատների ազդեցությունը տևում է 6-7 ժամ, այդ պատճառով էլ բարձր քրտնարտադրության դեպքում դեզոդորանտները չեն փրկի: Կան մարդիկ, ովքեր համեմատաբար ավելի շատ են քրտնում, քան մյուսները: Նման դեպքերում պետք է օգտագործվեն այլ պրեպարատներ: Եթե քրտինքից տհաճ ու շատ վատ հոտ է գալիս, պետք է անպայման դիմել բժշկի: Օրգանիզմի նման ռեակցիան վկայում է առողջական ինչ-ինչ խնդիրների մասին: Պետք է դիմել բժշկի հատկապես այն դեպքում, երբ սկսում եք քրտնել երեկոյան ու գիշերը, այն էլ` առանց պատճառի: Հատկապես շատ վտանգավոր է սառը քրտինքը:



Ճիշտ կլինի մարդիկ ընտրեն բնական կտորեղենից հագուստներ` բուրդ, բամբակ, վուշ, մետաքս և այլն: Այս կտորներից պատրաստված հագուստները թույլ են տալիս մաշկին շնչել: Նույնը վերաբերում է կոշիկներին: Պետք է աշխատել քիչ օգտագործել սուրճ, կծու համեմունքներ, քանի որ դրանք բարձրացնում են քրտնարտադրությունը: Պետք է նաև խոտաբույսերով (եղեսպակ, կաղնու կեղև) լոգանքներ ընդունել:

http://blognews.am/

Просмотров: 1068 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar
http://uraxik.ru/sedaAAAAA.htm

ՓԱԿԵԼ