Աստղագուշակ օգոստոսի 31-ի համար - 31 Августа 2016 - sedablog
Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Вторник, 2017-02-28
Главная » 2016 » Август » 31 » Աստղագուշակ օգոստոսի 31-ի համար
loading...
11:16 AM
Աստղագուշակ օգոստոսի 31-ի համար

Խոյ

Խոյերի մոտ կարող է փորձարկման ցանկություն առաջանալ, սակայն դրա համար պահն ամենահարմարը չէ: Կարող եք բախվել արտաքին խոչընդոտների կամ ներքին անհամաձայնություն զգալ, ինչը կխանգարի ջանքերը կենտրոնացնել անհրաժեշտ ուղղությամբ: Ցանկալի է ձեզ ընդգծված սիրալիր պահել: Օգտակար կլինի տեղյակ լինել կանոններից, օրենքներից, ցուցումներից: Միևնույն ժամանակ, խորհուրդ չի տրվում լիակատար անգործություն: Կարելի է զբաղվել մարզմամբ, վերանորոգմամբ:

Ցուլ

Ցուլերին խորհուրդ է տրվում խուսափել մտերիմների հետ առճակատումից, իսկ քիչ ծանոթ մարդկանցից հեռավորություն պահել: Առաջնորդության, ճշմարտացիության, դեպքերի, ռեսուրսների, տարածքների միայնակ ղեկավարման ձգտումները հղի են վեճերով: Ամուսիններին, ծնողներին և երեխաներին, ընկերներին խորհուրդ է տրվում փոխադարձ զիջող լինել: Կին Ցուլերն այսօր կարող են բախվել իրենց զուգընկերների խանդի կամ հիշաչարության հետ: Ցանկացած գործում ցանկալի է զգուշություն:

Երկվորյակ

Երկվորյակներին խորհուրդ է տրվում լավ տրամադրությունը և մարտական տրամադրվածությունը լրացնել գործողությունների ճիշտ ծրագրով: Այսօր պետք կգան այնպիսի որակներ, ինչպիսիք են շրջահայեցությունը, ինքնատիրապետումը, ժամանակին կանգ առնելու ունակությունը, ինչպես նաև իրավունքների և օրենքների իմացությունը: Ապավինելով միայն բախտին` ռիսկի եք դիմում պարտություն կրել նույնիսկ այնտեղ, որտեղ սովորաբար հաջողություն եք ունենում:

Խեցգետին

Խեցգետիններին կարող է նյարդայնացնել իրադարձությունների անկանխատեսելիությունը: Օրվա ողջ ընթացքում կպահպանվի սխալներ գործելու, դեպքերի անսպասելի ընթացքի հավանականությունը: Բացառված չեն կրիտիկական պահերը, որոնցից ելքը կպահանջի համարձակություն, ոչ ստանդարտ մտածողություն: Չարժե տարվել փորձերով, նոր ուղղությամբ նախաձեռնություն դրսևորել: Ակտիվությունն ավելի լավ է ուղղել սխալների, թերությունների շտկմանը:

Առյուծ

Առյուծներին պետք է պահպանել կարևոր հարաբերությունները, ինչպես նաև ընկերախմբում, ընտանիքում, սիրային միությունում նվաճած անձնական դիրքերը: Այսօր հավանական են ինչպես ուրիշների կողմից ապակառուցողական քայլեր, այնպես էլ ձեր կողմից քայքայիչ նախաձեռնություններ: Պատճառը կարող է դառնալ բնավորության վատ գիծը, հիշաչարությունը, ագրեսիան, խանդը, նետված մարտահրավերի, բարդ հանգամանքների նկատմամբ սուր արձագանքը:

Կույս

Կույսերին աստղերը խորհուրդ են տալիս խստորեն պահպանել անվտանգության կանոնները, զգույշ լինել ծրագրած միջոցառումների անցկացման ժամանակ և ռիսկի չդիմել: Գործիքների, տեխնիկայի, ջրի, էլեկտրականության հետ անփույթ վերաբերմունքը կարող է հանգեցնել վնասվածքների, տուգանքի, ավերումների կամ այլ տհաճ հետևանքների: Հնարավոր են վեճեր ընկերների կամ ծանոթների հետ: Անցանկալի են գնումները` հատկապես ինքնաբերական:

Կշեռք

Կշեռքներին շրջադարձային պահ է սպասվում ընկերության, ստեղծագործության մեջ, անձնական կյանքում: Հաջող պահ է ծրագրերի կազմման կամ շտկման համար` կապված երեխաների ծննդյան, ստեղծագործական նախագծի, դերախաղի, նշանակալի գործնական կամ սիրային միության, խմբին, միությանը անդամակցության հետ: Արժե վերանայել վտանգավոր հետաքրքրությունները, արկածախնդիր ֆինանսական որոշումները, որոշ իրերի նշանակությունը:

Կարիճ

Կարիճների համար այսօրվա դրությունը լի է բազմաթիվ սադրիչ պահերով: Դրանց ազդեցության տակ կարող եք ձեզ անընկերասեր և ագրեսիվ պահել, ցուցադրել ձեր բնավորության առավել կոնֆլիկտային կողմերը, շատ էներգիա կորցնել: Բացառված չէ վտանգավոր իրավիճակներում հայտնվելու հավանականությունը: Հնարավոր են անսպասելի խնդիրներ տանը, վեճեր ընկերների հետ: Արժե զգույշ վարվել տեխնիկայի հետ և հանգիստ վերաբերվել ձեզ գրգռող մարդկանց ներկայությանը:

Աղեղնավոր

Աղեղնավորները կարող են ուղևորություններում, կոլեկտիվ գործունեության մեջ բախվել դժվար, անսովոր կամ կասկածելի պահերի հետ: Կարող է մեքենան վերանորոգելու կարիք առաջանալ: Անցանկալի են խմբակային նախաձեռնությունները, խորհուրդ չի տրվում գնել տեխնիկա, սարքավորումներ, չարժե առանց կարիքի և հստակ նպատակի ճանապարհ ընկնել: Բարեբախտաբար, ձեզ կհաջողվի ցանկացած իրավիճակում պահպանել հանգստությունը:

Այծեղջյուր

Այծեղջյուրներին օգտակար կլինի վերանայել ֆինանսական և արժեքային առաջնայնությունները, որպեսզի դրանք նորից կառուցեն: Աստղերը խորհուրդ են տալիս հրաժարվել այն ամենից, ինչը տանում է ռեսուրսների վատնման և բարեկեցության վտանգման: Ռիսկային գործողությունների միջոցով կարողության բազմապատկումը հղի է կորուստներով: Ոչ նյութական արժեքներն այժմ կարիք ունեն զարգացման, սակայն ոչ լայնարձակ գովազդման:

Ջրհոս

Ջրհոսների համար գլխավոր առաջադրանքը կլինի օգտակար սովորությունների պահպանումը և անպետք ծանրաբեռի դեն նետումը: Ձեզ օգտակար կլինի այն ամենը, ինչը նպաստում է ձեր անհատականության բացահայտմանը, առողջության, աշխատանքային վիճակի, գրավչության պահպանմանը: Հնարավոր է, որ ժամանակն է հստակեցնելու ծրագրերը, պարտականությունները: Արժե հրաժարվել այն ամենից, ինչը խանգարում է էներգիան անհրաժեշտ հունով ուղղելուն:

Ձկներ

Ձկներին օգտակար կլինի գլուխ հանել սեփական ներաշխարհից, կողմնորոշվել համախոհների շրջանակի հարցում: Հնարավոր է ստիպված լինեք ճշգրտել վիրտուալ ընկերների և այցելվող կայքերի ցանկը, հուսալի մարդկանց առանձնացնել բացահայտ և թաքնված թշնամիներից: Չարժե վախենալ, եթե ընկերները քիչ մնան, քանզի որակն այժմ կարևոր է քանակից: Եթե շուտով պետք է ճանապարհորդության մեկնեք, չի խանգարի ուղեբեռից վերացնել բոլոր ավելորդությունները:

http://shabat.am/

Просмотров: 355 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar
http://uraxik.ru/sedaAAAAA.htm

ՓԱԿԵԼ