Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Среда, 2017-11-22
Главная » 2016 » Сентябрь » 1 » Ի՞նչ գիտեք կիտրոնաջրի օգտակար հատկանիշների մասին
loading...
7:03 PM
Ի՞նչ գիտեք կիտրոնաջրի օգտակար հատկանիշների մասին

Կիտրոնաջուրն ունի բազում օգտակար հատկանիշներ, նրա կարևորագույն հատկություններից մեկն էլ այն է, որ ունի հակավիրուսային ազդեցություն, բարձրացնում է իմունիտետը, օգնում է պայքարել ավելորդ քաշի դեմ: Նախ միասին հասկանանք, թե ինչպես են այն պատրաստում. մեզ անհրաժեշտ է ֆիլտրված, տաք ջուր և թարմ կիտրոն. կիտրոնի կեսը ճզմեք մեկ բաժակ ջրի մեջ և խմեք այն: Սա կօգնի`

Մարսողությանը`

Այս ըմպելիքը կազատի ձեր օրգանիզմը թունավոր նյութերից, կլավացնի ստամոքսահյութի որակը, կպայքարի վքնածության դեմ, կմաքրի աղիներն ու կօգնի լավացնել մարսողությունը:

Լավացնում է իմունային համակարգի աշխատանքը.

Կիտրոնը հարուստ է վիտամին С-ով, այդ պատճառով էլ հիանալի միջոց է վիրուսների դեմ պայքարի համար: Այն նաև պարունակում է կալիում, որը լավացնում է ուղեղի աշխատանքը և կարգավորում նյարդային համակարգը: Նաև հրաշալի կերպով ամրացնում է իմունային համակարգի աշխատանքը:

Մաքրում է մաշկը`

Վիտամին С-ն օգնում է խուսափել կնճիռներից և մաշկի դեֆորմացումից: Այն առջողջության համար շատ կարևոր դեր ունի, եթե ցանկանում եք ունենալ փայլող մաշկ առանց ակնեների, ապա սա հենց ձեզ համար է: Կիտրոնահյութը մաքրում է արյունն ու ապահովում մաշկի առողջությունը:

Հաղորդում է մեծ էներգիա`

Այն էներգիան, որը մենք կարող ենք ստանալ մի քանի մթերքներից, կարող ենք ստանալ միայն մեկ բաժակ կիտրոնաջուր խմելով, այն կլավացնի ինքնազգացողությունը, կբարձրացնի տրամադրությունը: Անգամ, պարզվում է, որ կիտրոնի հոտն էլ բավականին մեծ ազդեցություն ունի տրամադրության բարձրացման վրա, այն հանգստացնում է նյարդերը:

Օգնում է լնդերի առողջացմանը`

Կիտրոնը նաև թարմացնում է շնչառությունը, մեղմում է ատամնացավն ու առողջացնում լնդերը: Բայց հիշեք նաև, որ այն ունի քայքայող հատկություն, և օգտագործելուց անմիջապես հետո լվացեք ատամները:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

Просмотров: 532 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

Կայքում կգտնեք օգտակար խորհուրդներ...


ՏԵՂԵԿԱՑԱ