Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Воскресенье, 2017-08-20
Главная » 2016 » Сентябрь » 1 » Ինչպես խնամել եղունգները. խորհուրդներ
loading...
7:06 PM
Ինչպես խնամել եղունգները. խորհուրդներ

Ասում են՝ բժիշկների համար եղունգները կարորղ  են հրաշալի հուշարարներ լինել, քանի որ եղունգի վրա կարող են «արձանագրվել» մեր օրգանիզմի բոլոր հիվանդությունները: Եղունգները խնամքի, ճիշտ սննդակարգի կարիք: Նրանք պահանջում են կաթնամթերք, մսամթերք, ձկնեղեն, մրգեր ու բանջարեղեն, կանաչեղեն: Նրանք ունեն նաև լոբու, կանաչ ոլոռի, վարսակի և նույնիսկ ընկույզի կարիք:

Իսկ ինչպե՞ս խնամել եղունգները

Եղունգները չկոտրվելու համար առաջնահերթ պայման է տնային աշխատանքներ կատարելիս, հագուստ կամ ամաններ լվանալիս համապատասխան ձեռնոցներ կրելը, որովհետև լվացող միջոցները իրենց բաղադրության մեջ պարունակում են ձեռքերը և եղունգները վնասող մի շարք քիմիական նյութեր: Տնային պայմաններում եղունգները կարելի է մշակել որոշակի լուծույթներով, քսուքներով:

Հինան ունի բուժող և վերականգնող հատկություն, և պատահական չի եղել հին ժամանակներում կանաց ձեռքերը և ոտքերը հինա դնելը: Հինան օգտակար  միջոց է նաև ոտքի հոտի և քրտինքի դեմ:Ոտքերի եղունգները խնամելու համար պետք է հինայի լուծույթով վանաններ ընդունել:Այս պրոցեսը 3-4 անգամ կրկնելու դեպքում արդյունքն ակնհայտ կլինի: Ձեռքերը հինայի լուծույթով խնամելու համար անհրաժեշտ է այն վրձինով քսել եղունգների մակերեսին և թողնել 20-30 րոպե:

Եղունգների խնամքի ավելի պարզ միջող է պանրաջուրը (աղաջուր):Աղի մեջ պարունակվող կալցիումը շատ օգտակար է եղունգների սնուցման համար: Եղունգների աճը խթանող շերտավորումը կանգնեցնող օգտկարամիջոց է գերչակի յուղը, որը ցանկալի է քսել քնից առաջ և հատկապես մաքուր եղունգներին:

Տարածված միջոց  է մեջտեղից կիսած կիտրոնի մեջը եղունգները խրելը կամ կիտրոնի հյութըեղունգներին քսելը: Եվ, ընդհանրապես, ցանկացած ցիտրուսային մրգի կեղևը կարելի է կտրատել, լցնել եռացրած ջրի մեջ և եղունգները 20-30 րոպե թողնել այդ զանգվածի մեջ:

Ձվի սպիտակուցը բուժում  է եղունգները

Եղունգների շուրջ հաճախակի են բորբոքումներ լինում, դրանից խուսափելու համար օգտագործեք ձվի սպիակուցը: Վերցրեք թարմ ձուն, զգուշորեն առանձնացրեք սպիատկուցը, այն լավ խառնեք և վրան լցրեք 30-40 մլ բժշկական սպիրտ: Հետո ստացվածը անցակացրեք քամիչի միջոցով: Երբ պատրաստ կլինի զանգավածը, լցրեք բինտի վրա և կապեք մատին կամ մատներին, որոնք բորբոքված են: 7 ժամ մեկ փոխեք հին վիրակապը նորով: Սովորաբար 2 անգամը բավական  է, բայց կարելի է շարունակել լավագույն արդյունքի հասնելու համար:

http://shabat.am/

Просмотров: 309 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar