Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Воскресенье, 2017-07-23
Главная » 2016 » Сентябрь » 3 » Ինչով է օգտակար թուրինջը
loading...
12:50 PM
Ինչով է օգտակար թուրինջը

Ինչով է օգտակար թուրինջը

Խոշոր, վառ գույնի հաստ կեղևի տակ հյութեղ պտղամսով այս պտուղը հսկայական քանակությամբ օգտակար նյութեր է պարունակում: Սակայն դառնավուն համի պատճառով շատերն այն չեն սիրում: Միգուցե այդ դառնությունը ցանկալի՞ թվա, եթե ավելի շատ իմանան թուրինջի բուժիչ հատկությունների մասին:
Եթե անգլերեն "grapefruit" բառը բառացի թարգմանենք, ապա կստացվի "խաղողի պտուղ": Հետաքրքիր է, թե ինչո՞ւ հենց խաղողի: Պարզվում է, որ թուրինջն աճում է խաղողի ողկույզի նման փնջերով:

Առաջին անգամ թուրինջի մասին հիշատակել են անգլիացի ծովագնացները դեռևս 18-րդ դարում: Ատլանտյան օվկիանոսի Բարբադոս կղզում նրանք տեսել էին խոշոր պտուղներով ծածկված հսկայական ծառեր: Շուտով այդ համեղ պտուղները հայտնվեցին Եվրոպայում:
Թուրինջը նման է մեծ նարնջի, սակայն պտղամիսն ավելի թթու է: Կարծիք կա, որ այն նարնջի և կիտրոնի հիբրիդ է: Թեթև դառնությունը նրանում պարունակվող խինինի պատճառով է:
Թուրինջը հրաշալի հատկություններ ունի: Այն C, E, P, B1 վիտամինների, զանազան օրգանական թթուների, միկրոէլեմենտների և եթերային յուղերի աղբյուր է: Թուրինջը հաջողությամբ պայքարում է բարձր ճնշման դեմ, շատ օգտակար է ֆիզիկական և մտավոր գերհոգնածության ժամանակ, լավ հանգստացնում է նյարդային համակարգը: Հիանալի հակասկլերոտիկ միջոց է, նրանում պարունակվող վիտամին C-ն կարևոր է արյունատար անոթների էլաստիկությունը պահպանելու համար: Մեծ քանակությամբ վիտամին P-ն լավացնում է անոթների անցանելիությունը, դրանով իսկ նպաստում է զարկերակային ճնշման իջեցմանը:
Թուրինջը նաև պարունակում է բջջանյութի այնպիսի տեսակ, որն արյան մեջ իջեցնում է խոլեստերինի մակարդակը և վերացնում է զարկերակները խցանող խոլեստերինի բշտիկները:
Սակայն օգտակար է ոչ միայն թուրինջի հյութեղ պտղամիսը: Հսկայական նշանակություն ունեն պեկտինի աղբյուր հանդիսացող դառնավուն թաղանթները: Հենց դրանք են բուժիչ միջոց հանդիսանում սրտանոթային հիվանդությունների, հիպերտոնիայի դեպքում: 
Թուրինջի յուղը լայնորեն օգտագործվում է կոսմետիկայում: Այն պարտադիր բաղադրիչ է հանդիսանում շատ կանանց անհանգստացնող ցելյուլիտի վերացման համար կատարվող մերսումների ժամանակ, օգնում է հաղթահարել հազը, մրսածությունը և գրիպը: Ընդամենն անհրաժեշտ է մի քանի կաթիլ յուղ կաթեցնել արոմալամպի մեջ և շնչել բուժիչ գոլորշիները: Վնասակար միկրոբները վերացնող ֆիտոնցիդների շնորհիվ, թուրինջի յուղն օրգանիզմն արդյունավետ կերպով պաշտպանում է վարակներից:
Թուրինջի յուղը լավացնում է մարսողությունը, իջեցնում է արյան ճնշումը, կարգավորում է լյարդի աշխատանքը, վերականգնում է ախորժակը և օրգանիզմի ուժերը: Թարմ քամած հյութը 15 րոպեից ավել պահել չի կարելի: Այն պետք է խմել ուտելուց 30 րոպե առաջ:
Եթե 3 օր թուրինջի հյութից բացի ուրիշ ոչինչ չօգտագործեք, ոչ միայն ձեր օրգանիզմը կհարստացնեք վիտամիններով, հանքանյութերով և կենսաբանորեն ակտիվ նյութերով, այլև վնասակար տոքսիններից կմաքրեք ստամոքսային համակարգը: Սնունդը մարսելու վրա ծախսվող էներգիան կուղղվի դեպի այն օրգանները, որտեղ այն ավելի անհրաժեշտ է: Սակայն չմոռանաք, որ ստամոքսի և 12 մատնյա աղիքի խոցային հիվանդություն, բարձր թթվայնությամբ գաստրիտ, էնտերիտ և կոլիտ ունեցողներին թուրինջ օգտագործել խորհուրդ չի տրվում:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

Просмотров: 381 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

--> -->