Ինչ մաշկային խնդիրներ կարող են առաջանալ ամառային հանգստից հետո - 3 Сентября 2016 - sedablog
Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Понедельник, 2017-01-16
Главная » 2016 » Сентябрь » 3 » Ինչ մաշկային խնդիրներ կարող են առաջանալ ամառային հանգստից հետո
loading...
5:55 PM
Ինչ մաշկային խնդիրներ կարող են առաջանալ ամառային հանգստից հետո

Զարմանալի է, բայց հաճախ ամառային հանգստից հետո սրվում են քրոնիկ հիվանդությունները կամ առաջանում են նորերը։ Դրանցից որոշների ախտանշաններն առաջին հերթին նկատվում են մաշկի վրա, որի հանդեպ այդ ընթացքում հարկավոր է լինել առանձնահատուկ ուշադիր։ Արևի ազդեցությունից հաճախ առաջանում են հետևյալ խնդիրները.

 

Սրվում է «կարմիր քամին» (рожистое воспаление)

 

Եթե ձեր վնասվածքները երկար ժամանակ չեն ապաքինվում, նկատվում է աստիճանաբար տարածվող բորբոքում, ի հայտ է գալիս կարմրություն, բարձրանում է ախտահարված հատվածների ջերմությունը, ապա շատ հնարավոր է, որ խնդիրը օրգանիզմում ապրող ստրեպտոկոկի ակտիվացման մեջ է, որն ի հայտ է եկել այս հիվանդության արդյունքում։

 

Պատճառը

 

Կլիմայական պայմանների կտրուկ փոփոխության, ցրտահարման կամ գերհոգնածության դեպքում ստրեպտոկոկը վարակման օջախից արյունատար կամ լիմֆատիկ անոթներով հասնում է մաշկին։ Առողջ մաշկը պայքարում է նրա դեմ, սակայն անոթների հիվանդության դեպքում այն դառնում է խոցելի և կարող է վարակվել։ Բացի աիդ, ստրեպտոկոկի «հարձակմանը» նպաստում է նաև թույլ իմունիտետը։

 

Ինչ անել

 

Անհրաժեշտ է առաջին հերթին վերացնել վարակի գլխավոր օջախը։ Աշխատեք ազատվել քրոնիկ հիվանդություններից, որոնք առաջանում են ստրեպտոկոկի պատճառով (ռինիտ, բրոնխիտ, կարիես, նշիկաբորբ և այլն), քանի որ այս ախտածին մանրէն չի կարող դիմադրել հակաբիոտիկ միջոցներին։ Քրոնիկ նշիկաբորբի (անգինա) դեպքում միակ արդյունավետ միջոցը վիրահատական միջամտությունն է։

 

Հարկավոր է նաև հեռացնել մանրէն շրջակա միջավայրից (փոշի, փափուկ ծածկոցներ, բարձեր, վարագույրներ և այլն)։ Այն չի կարող գոյատևել եռացնելու դեպքում, իսկ 60 աստիճան ջերմաստիճանում մահանում է կես ժամվա ընթացքում, ուստի հաճախակի մաքրությունը, ինչպես նաև ախտահանիչ միջոցները հիանալի կանխարգելիչ միջոց են այդ խնդրի դեպքում։

 

Մեծանում են խալերը կամ մգանում է դրանց գույնը

 

Քանի որ վերջին ժամանակներում շատ տարածված են մաշկի չարորակ ուռուցքները, ապա հարկավոր է շատ լավ իմանալ մարմնի վրա բոլոր խալերի գտնվելու վայրն ու ձևը և ժամանակ առ ժամանակ ուշադիր զննել դրանք հանգստից հետո։ Ցանկացած փոփոխության, ինչպես նաև վնասվածքի կամ արյունահոսության դեպքում հարկավոր է անմիջապես դիմել բժշկի և անցնել բուժզննում։

 

Պատճառը

 

Արևի ճառագայթների չափազանց ուժեղ ազդեցության հետևանքով բաց գույնի մաշկ ու մազեր ունեցող մարդկանց անվնաս խալերը կարող են վերածվել ուռուցքների ամենավտանգավոր տեսակներից մեկի։ Ընդ որում՝ որքան շատ են խալերը, այնքան մեծ է հավանականությունը, որ դրանցից մեկը կվերածվի չարորակ նորագոյացության։

 

Ինչ անել

 

Պետք չէ «տապակվել»։ Գեղեցիկ արևայրուք կարելի է ստանալ նաև ստվերում մնալով։ 40 տարեկանից բարձր կանանց խորհուրդ է տրվում կրել փակ լողազգեստ և չմնալ արևի անմիջական ճառագայթների տակ։

 

Լողալուց հետո հարկավոր է անպայման չորացնել մաշկը սրբիչով, քանի որ ջրի կաթիլները լինզաների նման կենտրոնացնում են արևի ճառագայթները։ Աղի բյուրեղները ունենում են նույն ազդեցությունը, ուստի ծովափին հանգստացողներին խորհուրդ է տրվում մաքրել մաշկի վրայի աղը մաքուր ջրով։ Եթե խալը սկսել է մեծանալ կամ նկատվում է որևէ այլ փոփոխություն, ապա հարկավոր է այն անմիջապես վիրահատել։

 

Առաջանում են ալերգիկ ռեակցիաներ
Երբեմն ջրի անսովոր բաղադրության, անծանոթ սննդի ու մրգերի պատճառով կարող են սրվել դերմատիտն ու էկզեման, իսկ մաշկի վրա առաջանալ խոցեր, որոնք անընդհատ քոր են գալիս։

 

Պատճառը

 

Ալերգիկ մարդկանց առհասարակ խորհուրդ է տրվում արձակուրդն անցկացնել իրենց ծանոթ կլիմայական գոտում և չուտել ոչ-մի արտասովոր բան։

 

Ինչ անել

 

Բացի հակահեստամինային միջոցներով ու հակաալերգիկ քսուքներով բուժվելուց, հարկավոր է նաև հաճախ (օրական առնվազն 5-6 անգամ, կամ ամեն անգամ լվացվելուց հետո) օգտագործել ձեռքերի սնուցող քսուք։

 

Բացի այդ շատ կարևոր է նաև ձեռքերի մաշկը անբարենպաստ ազդեցությունից (լվացքի փոշի, մաքրող միջոցներ և այլն) պաշտպանելը։ Նման վտանգավոր նյութերով աշխատելիս հարկավոր է անպայման կրել հատուկ ձեռնոցներ, որոնք կլինեն հաստ ու ամուր կտորից, չեն պատռվի և կպաշտպանեն ձեռքերի մաշկը։

 

Սովորություն դարձրեք ամեն առավոտ մաշկը ստուգելը՝ ամենափոքր խնդրի դեպքում անգամ ժամանակին միջոցներ ձեռնարկելու համար։

 

Նյութի աղբյուրը՝ aif.ru

Просмотров: 147 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ՓԱԿԵԼ