Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Понедельник, 2017-10-23
Главная » 2016 » Сентябрь » 4 » Գարեջուրը՝ կահույքը մաքրելու միջոց
loading...
1:52 PM
Գարեջուրը՝ կահույքը մաքրելու միջոց

Գարեջրի  օգտակար և վնասակար հատկությունների վերաբերյալ մինչև այժմ էլ թեժ քննարկումներ են ընթանում, սակայն ոչ բոլորը գիտեն, որ այս խմիչքը կարելի է նաև գործնականում կիրառել առօրյա կյանքում:

- Խնամված փայտե կահույքն իրականում պետք է ունենա փայլուն տեսք:  Այսպիսի արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է օգտագործել բնական փայլեցնող միջոց,  որը շատ հեշտ է պատրաստել տանը:

Դրա համար պետք է  վերցնել 1 բաժակ բուսական յուղ ու գարեջուր, և բաղադրիչները խառնելուց հետո օգտագործել  կահույքի մակերեսը փայլեցնելու համար:

- Գարեջուրը ոչ միայն ոսկուն է փայլ հաղորդում, այլ նաև մետաղական զարդներին:  Բավական է  փրփրացնող խմիչքի մեջ գցել և դրանք  կփայլեն, ինչպես նորը:

- Եթե տանը կա գարեջրի մնացորդ, ապա դրանք կարելի է լցնել ծաղկի ամանի մեջ:  Ոգելից խմիչքի բաղադրության մեջ մտնող խմորիչն  ամրապնդում և խթանում է  բույսերի աճը:

- Գարեջրի  հոտը, մասնավորապես, տհաճ է  վնասատուների համար՝ որդերի, խխունջների և մրջյունների:  Բավական է որոշակի չափով գարեջուր լցնել պարտեզում և այդ էակները կհեռանան բույսերի կողքից: 

http://shabat.am/

Просмотров: 1034 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

Կայքում կգտնեք օգտակար խորհուրդներ...


ՏԵՂԵԿԱՑԱ