Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Четверг, 2017-05-25
Главная » 2016 » Сентябрь » 5 » Կրծքագեղձի քաղցկեղի վաղ փուլերի ատանշաններ, որոնց շատ կանայք ուշադրություն չեն դարձնում
loading...
8:30 PM
Կրծքագեղձի քաղցկեղի վաղ փուլերի ատանշաններ, որոնց շատ կանայք ուշադրություն չեն դարձնում


 

Կրծքագեղձի քաղցկեղը կանանց բնորոշ հիվանդություն է, որի հիմնական վտանգը նրանում է, որ այն կարող է շատ հեշտ չնկատվել։ Այս հիվանդությունը շատ ավելի լավ կլինի կանխարգելել, քան բուժել։

 

Սակայն մեր օրգանիզմը սովորաբար «հուշում» է մեզ նման խնդիրների դեպքում և այն ազդանշաններին հարկավոր է շատ մեծ ուշադրություն դարձնել։

 

Հարկ է նշել, որ պետք չէ անմիջապես խուճապի մատնվել։ Անհանգստանալ պետք է միայն, եթե նկատվում են ստորև բերված ախտանշաններից 3-4-ը։ Սակայն բուժզննումը երբեք վնաս չի լինի։

 

1.    Կոշտացումներ կրծքապտուկների վրա և արտադրություն

 

Կրծքի հաճախակի ցավերն ու հեղուկ արտադրությունը (կրծքի կաթից բացի) կարող է լինել կրծքագեղձի քաղցկեղի ախտանշան։

 

2.    Մաշկի կառուցվածքի փոփոխությունը, ծակոտիների լայնացում

 

Մասնագետների խոսքով՝ քաղցկեղի այս տեսակով տառապեղ կանանց կրծքի մաշկը նման է լինում նարնջի կեղևի։

 

3.    Մշտական ցավ

 

Եթե նկտվում են կրծքի մշտական ցավեր, որոնց դեպքում ցավազրկողներն ու հակաբիոտիկները չեն օգնում, ապա անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի։

 

4.    Հազ ու խռպոտություն

 

Կրծքագեղձի քաղցկեղի ախտանշաններից մեկը առանց որևէ պատճառի ի հայտ եկող հազն է, որը կապված չէ մրսածության կամ գրիպի հետ։

 

5.    Փոփոխություններ միզապարկի և աղիների աշխատանքում

 

Հաճախակի փորկապությունն ու փորլուծությունը նույնպես կարող են լինել կրծքի քաղցկեղի ախտանաշան։

 

6.    Էներգիայի կորուստ

 

Քաղցկեղի այս տեսակով հիվանդ կանանց մոտ նկատվում է մշտական թուլություն ու հոգնածություն։ Ընդ որում՝ նշանակություն չունի, թե որքան են նրանք քնում ու հանգստանում։

 

7.    Քաշի տատանումներ

 

Քաշի կտրուկ ավելացման կամ կտրուկ նիհարելու դեպքում նույնպես հարկավոր է անցնել բուժզննում։

 

8.    Ուռուցք թևատակում

 

Եթե թրատակի հատվածում հայտնվել է անհայտ ծագման պնդացում, ապա անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ։ Բանն այն, է որ կուրծքն ու թևատակերը կապված են, ուստի քաղցկեղի ուռուցքը կարող է սկսել զարգանալ հենց այս հատվածից։

 

9.    Չափի փոփոխոթյուն

 

Հարկավոր է շատ ուշադիր լինել և ժամանակ առ ժամանակ ստուգել կուրծքը. արդյոք դրանք հավասար են, թե մեկը մյուսից մեծ է։

 

10. Կրծքի մշտական քոր

 

Կրծքի քորը կարող է պայմանավորված լինել մի քանի պատճառով.


ալերգիկ ռեակցիա (լվացքի միջոցների հետևանքով),

 

կաթնագեղձերի աճը (սեռական հասունացման ընթացքում),

 

ավշի վատ շրջանառություն, հեղուկի լճացում,

 

մարմինը փորձում է քաղցկեղի համար նոր արյունատար անոթներ ստեղծել։

 

11. մեջքի վերին հատվածի ցավը

 

Մեջքի սարսափելի ցավերը, որոնք առաջանում են առանց պատճառի և չեն մեղմանում ոչ մի կերպ, կարող են պայմանավորված լինել հյուսվածքերում զարգացող ուռուցքից։ Սա նաև շատ վտանգավոր է նրանով, որ վատ բուժման կամ անտեսելու դեպքում հիվանդությունը կարող է ախտահարել նաև ոսկորները։

 

Նյութի աղբյուրը՝ gogetnews.info

Просмотров: 1490 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->