Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Среда, 2017-11-22
Главная » 2016 » Сентябрь » 5 » 7 փաստ առողջության մասին, որոնցով կարող է պայմանավորված լինել մարմնի մազածածկույթի փոփոխությունը
loading...
8:45 PM
7 փաստ առողջության մասին, որոնցով կարող է պայմանավորված լինել մարմնի մազածածկույթի փոփոխությունը


 

Օրգանիզմը հաճախ այս կամ այն ախտանշանի միջոցով զգուշացնում է մեզ առողջական խնդիրների մասին: Մազերի, մաշկի, եղունգների վիճակը կարող է մատնանշել որոշ վիտամինների կամ անհրաժեշտ նյութերի պակասը: Մարմնի մազակալումը նույնպես կարող է պայմանավորված լինել առողջական որոշ խնդիրներով:

 

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 7 փաստ առողջության մասին, որոնցով կարող է պայմանավորված լինել մարմնի մազածածկույթի փոփոխությունը:

 

1. Գենետիկ հակվածություն

 

Էթնիկ տարբեր խմբերին հատուկ են մազածածկույթի տարբեր տեսակներ (բարակ, նուրբ ու կարճ կամ հաստ, խիստ ու երկար): Հաստ ու երկար մազերն ամենից քիչ նկատվում են Ասիայի էթնիկ բնակիչների մոտ, սակայն տարածված են Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի բնակչության շրջանում:

 

2. Աուտոիմունային հիվանդություններ

 

Մարմնի տարբեր հատվածների «շրջանաձև» մազաթափությունը կարող է պայմանավորված լինել աուտոիմունային հիվանդությունների առկայությամբ: Բացի այդ, աուտոիմունային հիվանդությունների հետևանքով կարող է առաջանալ նաև ճաղատություն:

 

3. Հորմոնալ դիսբալանս

 

Կանանց մոտ մարմնի խիտ մազակալումը, որը սովորաբար հատուկ է լինում տղամարդկանց, ոչ միայն բազմաթիվ անհարմարություններ է պատճառում, այլև կարող է լինել հորմոնալ դիսբալանսի ախտանշան: Սա կարող է պայմանավորված լինել տարբեր պատճառներով, ուստի հարկավոր է անպայման դիմել բժշկի:

 

4. Ձվարանների խնդիրներ

 

Անկանոն դաշտանային ցիկլով ուղեկցվող մազակալությունը կանանց հատուկ որոշ խնդիրներին բնորոշ ախտանշան է: Դրանցից ամենատարածվածներից մեկը ձվարանների պոլիկիստոզային համախտանիշն է, որի հետևանքով խանգարվում է նաև ձվարանների աշխատանքը:

 

5. Ուռուցք

 

Եթե օրգանիզմում բարձր է տեստոստերոնի և DHEAS հորմոնի մակարդակը, ապա հնարավոր է, որ օրգանիզմում ի հայտ է եկել ուռուցք, որն արտադրում է տղամարդու հորմոններ: Այս դեպքում հարկավոր է անհապաղ բուժզննում անցնել:

 

6. Որոշ օգտակար նյութերի պակաս

 

Բոլորն էլ գիտեն, որ օրական 100-150 մազի կորուստը սովորական երևույթ է մազերի թարմացման գործընթացի համար: Սակայն եթե մազերը թափվում են փնջերով, ապա սա լուրջ խնդիրների նշան է, ինչպիսիք են երկաթի պակասը կամ վահանաձև գեղձի աշխատանքի խանգարումը:

 

7. Վատ սովորություններ

 

Որոշ վնասակար նյութերի ընդունումը (հաբեր, թմրանյութեր և այլն) կարող շատ վատ ազդեցություն ունենալ ամբողջ օրգանիզմի՝ առաջին հերթին մարմնի մազածածկույթի վրա:

 

Նյութի աղբյուրը՝ marketium.ru

Просмотров: 719 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

Կայքում կգտնեք օգտակար խորհուրդներ...


ՏԵՂԵԿԱՑԱ