Երեխաների շրջանում քաղցկեղով հիվանդանալու թիվը սկսել է աճել - 7 Сентября 2016 - sedablog
Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Пятница, 2017-01-20
Главная » 2016 » Сентябрь » 7 » Երեխաների շրջանում քաղցկեղով հիվանդանալու թիվը սկսել է աճել
loading...
8:17 PM
Երեխաների շրջանում քաղցկեղով հիվանդանալու թիվը սկսել է աճել


 

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ներկայացրել է մի վիճակագրություն, համաձայն որի՝ մինչև 15 տարեկան երեխաների շրջանում հանդիպող քաղցկեղը կազմում է բոլոր օնկոլոգիական հիվանդությունների 5%-ը։ Ամեն տարի մեկ միլիոն երեխայից 50-200-ը հիվանդանում է քաղցկեղով, սակայն վերջին տարիներին երեխաների մոտ քաղցկեղի առաջացման դեպքերի թիվը սկսել է աճել։

 

Children with Cancer UK բրիտանական բարեգործական կազմակերպության փորձագետների հավաստմամբ՝ վերջին տարիներին երեխաներն ավելի հաճախ են հիվանդանում քաղցկեղով, քան 1998 թվականին։ Այս ընթացքում երեխաների մոտ քաղցկեղի դեպքերի թիվն աճել է 40%-ով։ Ընդ որում՝ աճել է ոչ միայն քաղցկեղի դեպքերի, այլև այդ հիվանդության հետևանքով մանկական մահացութունների թիվը։

 

Այս «համաճարակի» հիմնական պատճառը (70%-ը) ապրելակերպն է։ Բնապահպանությունը չի բարելավվում, մեքենաների թիվն աճում է, երեխաներն ավելի ու ավելի շատ են օգտագործում համակարգիչներ, պլանշետներ ու բջջային հեռախոսներ։ Բացի այդ, օրգանիզմի վրա բացասական ազդեցություն է ունենում նաև արագ սնունդը։ Երեխաները վարում են նստակյաց ապրելակերպ, շփվում են ընկերների հետ համացացնի միջոցով և օգտագործում են անառողջ սնունդ։

 

Գաղտնիք չէ, որ անկանոն սննդակարգն ու նստակյաց ապրելակերպը կարող են առաջացնել խնդիրներ՝ կապված քաշի հետ, իսկ ավելորդ քաշը, վերջերս արված ուսումնասիրությունների համաձայն, քաղցկեղի որոշ տեսակների առաջացման պատճառներից մեկն է։

 

Փորձագետների կարծիքով՝ ծնողները պետք է ավելի ուշադիր լինեն երեխաների ապրելակերպի հանդեպ։ Բացի այդ, երեխաների կյանքի որակի բարձրացմանը պետք է ուղղված լինեն նաև պետական ծրագրերը։

 

Նյութի աղբյուրը՝ med2.ru

Просмотров: 144 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ՓԱԿԵԼ