Ինչպե՞ս պահպանել երիտասարդությունը. խորհուրդներ տարբեր երկրներից - 9 Сентября 2016 - sedablog
Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Пятница, 2017-01-20
Главная » 2016 » Сентябрь » 9 » Ինչպե՞ս պահպանել երիտասարդությունը. խորհուրդներ տարբեր երկրներից
loading...
5:18 PM
Ինչպե՞ս պահպանել երիտասարդությունը. խորհուրդներ տարբեր երկրներից

Նրանց համար, ովքեր չեն ցանկանում կորցնել աչքերի փայլը և հայելուն նայելիս ուզում են իրենց առջև տեսնել առույգ և լավատեսորեն տրամադրված մարդու, marketium.ru-ն առաջարկում է հետևել տարբեր երկրներից հետևյալ խորհուրդներին:

Մեծ Բրիտանիա
Բրիտանացի գիտնականները եզրակացրել են, որ բարձրագույն կրթություն չունեցող մարդիկ ավելի արագ են ծերանում: Այդ մարդիկ հիմնականում պատկանում են հասարակության ցածր շերտերին: Նրանք հնարավորություն չունեն լավ աշխատանք ձեռք բերելու և արժանիորեն հետևելու իրենց տեսքին: Կրթված մարդիկ ոչ միայն կարող են իրենց թույլ տալ կյանքի բարեկեցիկ մակարդակ, այլև որոշումներ են ընդունում՝ ելնելով առողջության վրա ազդող այս կամ այն գործոնի երկարաժամկետ հեռանկարից:

Գերմանիա
Գիտնականները հայտարարում են, որ հաճույքը մեզ շատ օգուտ է բերում: Շաբաթական գոնե 3 անգամ սեքսով զբաղվող զույգը 10 տարով ավելի երիտասարդ է երևում, քան շաբաթական 2 անգամ սեքսով զբաղվող միջին վիճակագրական հասուն մարդը: Սեքսից ստացած հաճույքը երիտասարդության պահպանման կարևոր գործոն է:

Ֆրանսիա
Գեղեցկության և նորաձևության երկիրը առաջարկում է հրաժարվել շաքարից՝ փոխարինելով այն կանաչ բանջարեղենով: Շաքարը նպաստում է մաշկի վաղաժամ ծերացմանը: Փորձեք վերցնել կաշվե ձեռնոցը և մտցնել այն շաքարաջրի մեջ, այնուհետև չորացնել: Կտեսնեք, որ ձեռնոցը կկնճռոտվի, կդառնա չոր և տգեղ: Հենց այդպես էլ շաքարն է ազդում մաշկի վրա:

Շվեդիա
Շվեդ գիտնականները հանդես են գալիս ֆասթֆուդի և կիսաֆաբրիկատների օգտագործման դեմ: Այդ մթերքների մեծ մասը պարունակում է այնպիսի ճարպատեսակներ, որոնք շատ վնասակար են օրգանիզմի համար, մասնավորապես՝ դրանց օգտագործման արդյունքում մաշկը կորցնում է իր թարմությունը և հաճելի գույնը:

Կանադա
Այս երկիրն առաջարկում է երիտասարդության պահպանմանն ուղղված համակարգված մոտեցում. միայնակները պետք է զուգընկեր գտնեն, ծայրահեղ դեպքում՝ տնային կենդանի: Սիրելի մարդու կամ հավատարիմ կենդանու ներկայությունը ձեզ կերջանկացնի, հետևաբար օրգանիզմի վրա բարերար ազդեցություն կունենա: Օգտակար են նաև լիարժեք քունը, առանց պատճառի չնյարդայնանալը, ավելորդ քաշից ազատվելը, բարձրագույն կրթությունը:

Անդորրա
Այս երկրի տարածքը այնքան էլ մեծ չէ, բայց մարդիկ այստեղ ապրում են միջինը 80 տարի: Այստեղ կարծում են, որ երիտասարդ մնալու լավագույն տարբերակը ծնողների օրինակին հետևելն է:

Հնդկաստան
Այստեղ կարծում են, որ երիտասարդությունը հնարավոր չէ պահպանել առանց խոնավության: Եվ ճիշտ են կարծում. վերցրեք հյութալի խաղողը և չամիչը կամ առհասարակ չոր մրգերը. դրանք այդպիսի տեսք են ձեռք բերում ջրային մասը կորցնելու հետևանքով: Այդպես էլ մեր մաշկն է: Պետք է շատ ջուր խմել, որպեսզի մաշկը թարմ տեսք ունենա:

Ռուսաստան
Գաղտնիքը պարզ է. պետք է շատ զբոսնել, զբաղվել սպորտով և լավատես լինել: Անհրաժեշտ է նաև ճիշտ սնվել:

Չինաստան
Այս երկրում համարում են, որ սխտորը կօգնի պահպանել երիտասարդությունը և առողջությունը: Սխտորը հզոր հակաօքսիդանտ է, մաքրում է աղիները, հանում մանրէներն ու թույները օրգանիզմից:

Ճապոնիա
Ճապոնացիները երկար են ապրում և դանդաղ են ծերանում: Հաջողության գաղտնիքը մտքերի մեջ է. մտքերը նյութականացվում են: Եթե անընդհատ մտածես, որ ժամանակը գնում է, և ծերությունը սարերի հետևում չէ, կավելացնես կնճիռներիդ քանակը: Պետք է սիրես ինքդ քեզ և երիտասարդ ու գեղեցիկ զգաս:

http://shabat.am/

Просмотров: 183 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ՓԱԿԵԼ