Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Четверг, 2017-05-25
Главная » 2016 » Сентябрь » 10 » Խորհուրդներ, որոնք կօգնեն երիտասարդացնել ու թարմացնել մաշկը
loading...
11:12 AM
Խորհուրդներ, որոնք կօգնեն երիտասարդացնել ու թարմացնել մաշկը


 

Գոյություն ունեն որոշ մեթոդներ, որոնք կարելի է կիրառել ավելի երիտասարդ ու թարմ տեսք ունենալու համար։

 

Ձեզ ենք ներկայացնում մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն երտասարդացնել ու փափկեցնել մաշկը։

 

1.      Քնելուց առաջ անհրաժեշտ է անպայման մաքրել շպարը։ Առանց շպարը մաքրելու քնելն ամենավատն է, որ մարդը կարող է անել մաշկի համար։

 

2.      Մաշկը մաքրելուց հետո հարկավոր է մերսել այն մատների ծայրերով, ինչը բարելավում է արյան շրջանառությունը, խթանում դեմքի մկանների աշխատանքը և կանխում կնճիռների առաջացումը։

 

3.      Ոչ մի դեպքում չի կարելի սեղմել բշտիկները, քանի որ դա միայն էլ ավելի կվատացնի իրավիճակը։

 

4.      Չի  կարելի դիպչել դեմքին կեղտոտ ձեռքերով, քանի որ այդ կերպ դեմքին են փոխանցվում ձեռքերի վրա գտնվող վնասակար բակտերիաներն ու մանրէները։

 

5.      Աշխատեք հնարավորինս շատ ուտել մթերք, որոնք օգտակար են մաշկի համար։

 

6.      Աչքերի համար նախատեսված քսուքները հարկավոր է պահել միայն սառնարանում։

 

7.      Լավագույն բնական միջոցները նրանք են, որոնք կարելի է գտնել խոհանոցում։ Դրանցից են կոկոսյան ընկույզի յուղը, շաքարավազը, վարսակի փաթիլները, ձիթապտղի յուղն ու թեյը։

 

8.      Անհրաժեշտ է պարբերաբար մաքրել բջջային հեռախոսը, քանի որ այն նույնպես կարող է մանրէներ ու բակտերիաներ փոխանցել։

 

9.      Մազերի ու դեմքի համար հարկավոր է օգտագործել տարբեր սրբիչներ։

 

10.  Բարձերեսը նույնպես հարկավոր է պարբերաբար փոխել։

 

11.  Պետք է շատ զգույշ լինել մազերի խնամքի միջոցներ օգտագործելիս, քանի որ դրանք կարող են վնասել մաշկը։

 

12.  Ակնեի դեպքում հարկավոր է գտնել դրա առաջացման պատճառը, քանի որ այն կարող է պայմանավորված լինել բավական լուրջ խնդիրներով, ինչպիսիք են լյարդի հիվանդություններն ու հորմոնալ դիսբալանսը։

 

13.  Օրվա ընթացքում անհրաժեշտ է հնարավորինս շատ ջուր խմել։

 

14.  Բացի այդ, աշխատեք օգտագործել միայն օրգանական մթերք։

 

15.  Պարբերաբար հարկավոր է շերտազատել մաշկը հատուկ միջոցների օգնությամբ և հեռացնել մահացած բջիջները։

 

16.  Բացի այդ, հարկավոր է միշտ օգտագործել բնական միջոցներ, քանի որ դեմքի բուրավետ դիմակներն ու քսուքները պարունակում են մեծ քանակությամբ քիմիական նյութեր, որոնք շատ վնասակար են և կարող են հանգեցնել մաշկի գրգռման։

 

Նյութի աղբյուրը՝ healthandhealthyliving.com

Просмотров: 483 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->