6 վարժություն լավ մարսողություն ու հարթ որովայն ունենալու համար - 12 Сентября 2016 - sedablog
Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Среда, 2017-03-29
Главная » 2016 » Сентябрь » 12 » 6 վարժություն լավ մարսողություն ու հարթ որովայն ունենալու համար
loading...
1:06 PM
6 վարժություն լավ մարսողություն ու հարթ որովայն ունենալու համար

Ավելորդ քաշը ոչ միշտ է լինում նստակյաց ապրելակերպի արդյունքում։ Երբեմն որովայնի ճարպերը կուտակվում են մարսողական համակարգի ախատանքի խանգարման պատճառով։

 

Այս 6 պարզ վարժությունները կօգնեն ազատվել որովայնի ճարպաշերտերից և ձգել մաշկը։ Նման լավ արդյունքի հասնելու համար պարտադիր չէ այցելել մարզասրահներ։  Հարկավոր է պարզապես օրվա ընթացքում մի փոքր ժամանակ հատկացնել մարզումներին և շատ շուտով մարսողական համակարգի աշխատանքը կկարգավորվի, իսկ որովայնը կդառնա ձիգ ու հարթ։

 

1. Ծնկները կրծքի մոտ

 

 

Հանգիստ պառկել մեջքի վրա, խորը շունչ քաշել և ծնկները ձգել կրծքի մոտ ու ձեռքերով գրկել։ Պոչուկը մի փոքր վեր բարձրացնել և մնալ այս լարված դիրքում 1 րոպե։ Վարժությունը կատարելիս հարկավոր է հետևել, որ շնչառությունը լինի հանգիստ։

 

2. Պտտումներ

 

 

Նստել հատակին, ոտքերն ուղղել ու ձգել առաջ։ Աջ ծունկը ծալել, պտտվել և ֆիքսել ոտքը ձախով։ Դանդաղ պտտվել աջ այնքան, որքան հնարավոր է, և մնալ այս դիրքում 30 վայրկյան։ Կրկնել նույնը ձախ ոտքով։

 

3. Սահուն ծնկածալում

 

 

Ուղիղ կանգնել, ոտքերը բացել ուսերի լայնությամբ, իսկ ձեռքերը բարձրացնել վեր, ուղղել ու պահել գլխի վերևում։ Սահուն ծնկածալել, կարծես փորձում եք նստել աթոռին։ Ուսերը պահել ուղիղ, շնչել հանգիստ և մնալ այս դիրքում 1 րոպե։

 

4. Քայլ առաջ

 

 

Անհրաժեշտ է աջ ոտքով կատարել մի մեծ քայլ, իսկ ձախը պահել հնարավորինս ուղիղ։ Ձեռքերը տանել ետ ու ուղղել, մեջքը մի փոքր ետ տանել։ Որոշ ժամանակ մնալ այս դիրքում և կրկնել վարժությունը մյուս ոտքով։ Յուրաքանչյուր ոտքով հարկավոր է կրկնել վարժությունը 5 անգամ։ Վարժությունները կատարելիս հարկավոր է չշտապել, խորը շնչել և պահել հավասարակշռությունը։

 

5. Կամուրջ

 

 

Պառկել հատակին, ոտքերը ծալել և ոտնաթաթերով հենվել հատակին։ Աղդրերը բարձրացնել՝ ոտքերը գետնին ձգած ու «կողպած» պահելով։ Շնչել հանգիստ ու խորը և մնալ այս դիրքում 1 րոպե։

 

6. Ոտքերը վեր

 

 

Պառկել հատակին և ոտքերը բարձրացնել վեր՝ պահելով դրանք ուղիղ և հենվելով հատակին դրած ձեռքերի ու մեջքի վրա։ Մնալ այս դիրքում մեկ րոպե՝ չմոռանալով խորը ու հանգիստ շնչել։

 

Այս պարզ վարժությունները շատ օգտակար են ներքին օրգանների ու մարսողական համակարգի համար։ Սրանք կատարելով՝ դուք կմոռանաք ստամոքսի ծանրության ու մարսողական խանգարումների մասին։ Սնունդը կսկսի հեշտ մարսվել, իսկ մկաններն ու մաշկը կձգվեն։

 

Նյութի աղբյուրը՝ lifter.com.ua

Просмотров: 440 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->