Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Вторник, 2017-09-19
Главная » 2016 » Сентябрь » 14 » Բացահայտում. ինչի հետ է կապված ճարպակալումը
loading...
5:50 PM
Բացահայտում. ինչի հետ է կապված ճարպակալումը

Հարվարդի բժշկական դպրոցի և Ջոն Հոփկինսի համալսարանի էնդոկրինոլոգները պարզել են, որ ճարպակալումը կապված է ուղեղում նյարդային նոր բջիջների առաջացման հետ:

Դա բացատրվում է այն հանգամանքով, որ ուղեղն է կարգավորում մարսելու գործընթացը: Վերահսկելով ուղեղում նոր բջիջների առաջացումը` հնարավոր է կարգավորել ախորժակը: Մկների վրա կատարված հետազոտությամբ մասնագետներն ապացուցել են, որ ճարպոտ սնունդը նպաստում է ուղեղում նյարդային բջիջների քանակի ավելացմանը:

Բարձր կալորիականությամբ սնունդ ընդունած մկների ուղեղում նկատվել է նյարդային բջիջների 4 անգամ ավելի աճ, քան նորմալ կալորիականությամբ սնունդ ընդունած մկների ուղեղում: Ի դեպ, հետազոտության արդյունքները երկար սպասեցնել չեն տվել: Փոփոխությունները տեղի են ունեցել մի քանի շաբաթում: Մասնագետները կարծում են, որ նույնը տեղի է ունենում նաև մարդկային օրգանիզմում:

http://shabat.am/

Просмотров: 622 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar