Մաղադանոսից դիմակ՝ տարվա բոլոր եղանակների համար - 18 Сентября 2016 - sedablog
Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Среда, 2017-03-29
Главная » 2016 » Сентябрь » 18 » Մաղադանոսից դիմակ՝ տարվա բոլոր եղանակների համար
loading...
1:59 PM
Մաղադանոսից դիմակ՝ տարվա բոլոր եղանակների համար

Եղանակային պայմաններն ազդում են ոչ միայն մեր տրամադրության, այլ նաև մաշկի վրա: Ձմռանը սառը եղանակն ու քամին, իսկ ամռանը՝ արևի ուլտրամանուշակագույն ճառագայթները վնասում են մեր մաշկը:

Հենց այդ պատճառով էլ չափազանց կարևոր է մաշկի ճիշտ խնամքը:

Ձեզ ենք առաջարկում մաղադանոսից պատրաստվող դիմակ, որը կկարգավորի մաշկային յուղի արտազատումն ու կհարթեցնի մաշկը:

Այս դիմակը հեշտությամբ կարող եք պատրաստել տանը: Ձեզ անհրաժեշտ է միայն մաղադանոս, խնձորի քացախ և յոգուրտ:

Այս համադրությունն ունի հակաբորբոքային և մաշկը բացացնող հատկություններ: Այն սնուցում է մաշկը վիտամիններով և հանքանյութերով:

Մաղադանոսը հարուստ է վիտամին K-ով, 2ճ/գ մաղադանոսը պարունակում է վիտամին K-ի օրական չափաբաժնի 153%-ը: Այն կարգավորում է արյան շրջանառությունը, ինչը չափազանց կարևոր է աչքերի շուրջ առաջացող սև շրջանակներըից ազատվելու համար:

Ավելին, մաղադանոսը պարունակում է միրիստիցին կոչվող հակաօքսիդանտ, որն ակտիվացնում է ազատ ռադիկալների դեմ պայքարող էնզիմները:

Դիմակի բաղադրատոմս

  • Մեկ բուռ կտրատած մաղադանոս
  • 2ճ/գ խնձորի քացախ
  • 3ճ/գ սովորական յոգուրտ

Բոլոր բաղադրիչները խառնեք, որպեսզի ստացվի համասեռ զանգված, խառնուրդը քսեք դեմքին և թողեք 20 րոպե:

http://shabat.am/

Просмотров: 615 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->