Գեղեցկության գաղտնիքներ, որոնք կհեշտացնեն աղջիկների կյանքը (լուսանկարներ) - 25 Сентября 2016 - sedablog
Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Четверг, 2017-03-23
Главная » 2016 » Сентябрь » 25 » Գեղեցկության գաղտնիքներ, որոնք կհեշտացնեն աղջիկների կյանքը (լուսանկարներ)
loading...
7:42 PM
Գեղեցկության գաղտնիքներ, որոնք կհեշտացնեն աղջիկների կյանքը (լուսանկարներ)

Յուրաքանչյուր աղջիկ գիտի, թե ինչքան ժամանակ ու ջանքեր է պահանջվում կատարյալ տեսք ունենալու համար:

 

AdMe.ru-ն որոշել է թեթևացնել աղջիկների կյանքը` մի քանի պարզ, բայց միևնույն ժամանակ արդյունավետ միջոցներով կիսվելով:

 

Եղունգների սպիտակեցում

Մուգ գույնի լաքեր օգտագործելուց հետո եղունգները հաճախ դեղնում են: Եղունգները սպիտակեցնելու համար պետք է բամբակը թաթախել  կիտրոնի հյութի մեջ և դրանով փաթաթել եղունգը, ինչից հետո այն ծածկել փայլաթիթեղով ու թողնել 10-15 րոպե:

 

Աչքի կաթիլներ չորացած սևաներկի վերականգնման համար

Չորացած սևաներկին նոր կյանք հաղորդելու համար պետք է դրա մեջ աչքի կաթիլներ կամ կոնտակտային լինզաների հեղուկ ավելացնել, այնուհետև փակել ու թափահարել շիշը:

 

Մանկական յուղ` սափրվելու սերուցքի փոխարեն

Սափրվելու սերուցքի փոխարեն կարելի է մանկական յուղ օգտագործել, ինչը թույլ կտա խուսափել մաշկի գրգռվածությունից ու խոնավացնել այն:

 

«Առաջին բուժօգնություն» ջարդված եղունգի դեպքում

Սովորական թեյի պարկիկը կօգնի հաղթահարել «աղետը»` ջարդված եղունգը: Պետք է թեյը թափել ու անհրաժեշտ չափի պարկիկ կտրել, այն սոսնձել եղունգի ջարդված հատվածին ու կտրել պարկիկի ավելորդ մասերը: Այնուհետև պետք է վնասված մասը զգուշորեն խարտել ու պատել բազային լաքով:

 

Դիմահարդարման միջոցների պաշտպանությունը ճանապարհորդությունների ժամանակ

Ճանապարհորդությունների ժամանակ դիմափոշին, այտաներկը, ստվերներն ու դիմահարդարման այլ միջոցները ջարդվելուց պաշտպանելու համար պետք է դրանց մեջ բամբակյա բարձիկներ տեղադրել, որոնք կլցնեն տարածությունն ու կփափկեցնեն հարվածները:

http://shabat.am/

Просмотров: 1007 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ՓԱԿԵԼ