Մթերքներ, որոնք պետք չէ չարաշահել - 26 Сентября 2016 - sedablog
Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Воскресенье, 2017-01-22
Главная » 2016 » Сентябрь » 26 » Մթերքներ, որոնք պետք չէ չարաշահել
loading...
3:30 PM
Մթերքներ, որոնք պետք չէ չարաշահել
Հետազոտությունները ցույց են տալիս, որ մթերքների մեծ մասը, որոնք մենք ամեն օր օգտագործում ենք, իրականում կարող են առաջացնել լուրջ խնդիրներ առողջության հետ։
 
Օրինակ կանաչ թեյը համարվում է հրաշալի հակաօքսիդանտ, բայց դրա չարաշահումը կարող է օրգանիզմին անուղղելի վնաս հասցնել, քանի որ խանգարում է ֆոլաթթվի յուրացմանը։  Եթե կինը հղիության ընթացքում կանաչ թեյ շատ օգտագործի, դա կարող է  բերել պտղի զարգացման խնդիրների։ 
 
Վտանգավոր է  ամեն օր օգտագործել մթերքներ,  որոնք պարունակում են օմեգա-3 ճարպաթթուներ։ Դրա չարաշահումը խնդիրներ է առաջացնում մակերիկամների հետ, իսկձկան յուղ շատ օգտագործողների մոտ բարձր է  մահացության մակարդակը։
Ձիթապտղի յուղ. Շատ օգտակար սնունդ է, սակայն դրա չարաշահումը բերում է  ավելորդ կիլոգրամների առաջացման, քանի որ այն պարունակում է շատ մեծ քանակությամբ կալորիաներ։ 
 
Ընկույզը նույնպես շատ օգտակար է, բայց դրա  չարաշահումը առաջացնում  է գլխացավ, սրտխառնոց և, անգամ, թունավորում։ Ընկույզի չարաշահումից առաջանում են սնկային հիվանդություններ, ալերգիաներ։
 
Տոմատը պարունակում է լիկոպին ուժեղ  հակաօքսիդանտը։ Բայց լոլիկը պարունակում է նաև մեծ քանակությամբ կալցիում, ինչի չարաշահումը կարող է  օրգանիզմում կալցիումի ավելցուկ առաջացնել. արդյունքում՝ աղերի կուտակում, երիկամներում քարերի առաջացում և այլն։ 
shabat.am
Просмотров: 461 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ՓԱԿԵԼ