Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Воскресенье, 2017-06-25
Главная » 2016 » Сентябрь » 28 » Հնդկական դիմակ․ խիտ և մետաքսե մազերի գաղտնիքը
loading...
6:23 PM
Հնդկական դիմակ․ խիտ և մետաքսե մազերի գաղտնիքը

Համաձայնեք, հնդկուհիների մեծ մասը կարող է հպարտանալ իրենց շքեղ մազերով` խիտ, ամուր և մետաքսե:

Հնդկաստանում շատ հայտնի են մազերի խնամքի տնային միջոցները: Դրանցից մեկը խնայի հիմքի վրա պատրաստված դիմակն է: Այս բնական բույսը հայտնի է իր բուժիչ հատկությունների շնորհիվ, այն շատ լավ է մազերի խնամքի համար, դրանք դարձնում է առողջ, ամուր, պղնձագույն։ Կարելի է օգտագործել նաև անգույն խնա:

 

Դիմակի համար ձեզ անհրաժեշտ են․

- Մեկ բաժակ խնա
- 3 ձվի դեղնուց
- Կես բաժակ թթվասեր
- Կես ճաշի գդալ թարմ կիտրոնի հյութ
- Երկու բաժակ սև թեյ (կարելի է նաև կանաչ թեյ կամ երիցուկ):

Պատրաստման եղանակը.

600x580

2 բաժակ թեյի վրա լցնում եք 3 բաժակ ջուր:

Եռացնում եք մինչև ծավալը երկու անգամ պակասի, այնուհետև քամում եք: Լցնում եք թուրմը խնայի վրա, թողնում, որ սառի:

Այնուհետև հարում եք թթվասերը 3 դեղնուցների հետ, ավելացնում եք կիտրոնի հյութը և միացնում խնայի և թեյի խառնուրդի հետ:

Դիմակն օգտագործում են հետևյալ կերպ.

Պատրաստի միջոցը հավասարապես քսում եք փոքր-ինչ խոնավ մազերի երկարությամբ, այնուհետև դնում եք պոլիէթիլենային գլխարկ, իսկ դրա վրա փաթաթում սրբիչ:

Դիմակը թողնում եք 1-3 ժամ, հետո մազերը լավ լվանում սենյակային ջերմաստիճանի ջրով: Վերջում սովորական կերպով լվանում եք ձեր մազերը:

Այսպիսի հնդկական դիմակը ոչ միայն կառողջացնի ձեր մազերը, այլև դրանց կդարձնի գայթակղիչ, մետաքսե և ենթարկվող:

Այն խորհուրդ է տրվում անել ամիսը մեկ անգամ: Ավելի հաճախ իմաստ չունի, քանի որ ազդեցությունը շատ երկար է մնում:

Աղբյուր` LADYNEWS.am

Просмотров: 644 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->