Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Среда, 2017-07-26
Главная » 2016 » Сентябрь » 30 » Ավելորդ քաշը կործանարար է ողնաշարի համար. գիտնականներ
loading...
7:46 PM
Ավելորդ քաշը կործանարար է ողնաշարի համար. գիտնականներ


 

Որքան մեծ է մարդու ավելորդ քաշը, այնքան մեծ է նրա ողնաշարի ծանրաբեռնվածությունը և այդքան շատ են «մաշվում» նրա միջողային սկավառակները:

 

Գեր մարդիկ ավելի հաճախ են տառապում միջողային սկավառակների դեգեներացիայով, ինչն ուժգին ցավեր է առաջացնում մեջքի ստորին հատվածում:  Նախկինում գիտնականներն արդեն կապել են ավելորդ քաշի ինդեքսը մեջքի քրոնիկ ցավերի հետ, որոնք ազդում են հիվանդների ֆիզիկական ու էմոցիոնալ առողջության և կյանքի որակի վրա:

 

Գիտնականների անցկացրած նոր հետազոտությանը մասնակցել է 21 տարեկանից բարձր ավելի քան 1000 տղամարդ և 1600 կին, որոնց մոտ 73%-ի մոտ նկատվում էր միջողային սկավառակների դեգեներացիա (տղամարդկանց 76%-ի և կանանց 71%-ի մոտ): Այս խանգարումները հաճախ հանդիպում էին բարձր տարիքի անձանց մոտ: Մասնակիցների 7%-ի քաշը նորմայից ցածր էր, 48%-ի քաշը՝ նորմայի սահմաններում, 36%-ը գեր էին, իսկ 9%-ը տառապում էր ճարպակալմամբ:

 

Գիտնականների խոսքով՝ իրենց խնդիրն էր հաստատել, որ ավելորդ քաշը զգալիորեն ազդում է ողնաշարի սկավառակների դեգեներացիայի վրա: Մասնավորապես՝ դեգեներացիայի ամենաբարդ դեպքերը նկատվում էին ամագեր մարդկանց մոտ:

 

Ավելորդ կիլոգրամների աճի հետ մեկտեղ՝ աճում է նաև ծանրաբեռնվածությունը: Բացի այդ, ճարպի բջիջները նպաստում են քրոնիկ բորբոքային գործընթացների առաջացմանը: Ողնաշարի միջողային սկավառակների դեգեներացիան բարդ գործընթաց է և մասնագետները խորհուրդ են տալիս հետագայում հաշվի առնել ռիսկի այնպիսի գործոնները, ինչպիսին ավելորդ քաշն է:

 

Աղբյուրը՝ med2.ru

Просмотров: 601 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

--> -->