Փարթամ և առողջ վարսեր ունենալու 5 գաղտնիք. բացահայտում է հնդկուհին - 30 Сентября 2016 - sedablog
Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Четверг, 2017-03-30
Главная » 2016 » Сентябрь » 30 » Փարթամ և առողջ վարսեր ունենալու 5 գաղտնիք. բացահայտում է հնդկուհին
loading...
7:47 PM
Փարթամ և առողջ վարսեր ունենալու 5 գաղտնիք. բացահայտում է հնդկուհին


 

Հնդկուհիներն աչքի են ընկնում գեղեցիկ, երկար, հաստ և փայլող մազերով: Նրանք, անշուշտ, վարսերը խնամելու իրենց գաղտնիքներն ունեն, որոնցից մի քանիսը ներկայացրել է մազերի խնամքի գուրու և վիդեոբլոգեր Սուշմիթան, ում տեսանյութերը մեծ տարածում են գտնվում համացանցում:

 

Գեղեցիկ և շլացնող տեսքով վարսեր ունենալու համար հնդկուհու ներկայացրած խորհուրդները հրապարակել է AdMe.ru-ն:

 

1.Օգտագործեք հալվեի հյութը:

 

 

Հարկավոր է մի քանի խոշոր տերև պոկել, կտրատել, ապա քամել հալվեի հյութը, որից հետո պետք է մերսող շարժումներով հյութը տարածել գլխամաշկի վրա: Մերսումը բարելավում է արյան շրջանառությունը, իսկ հալվեի հյութն այդպես ավելի լավ է ներծծվում: Տարածելուց հետո դիմակը պետք է թողնել 2 ժամ: Ցանկության դեպքում կարելի է թողնել ողջ գիշեր:

 

2.Լվանալուց հետո գլխամաշկը ցողեք սառը ջրով

 

 

Սառը ջուրը փակում է ծակոտիներն ու լավացնում արյան շրջանառությունը, ինչն էլ, իր հերթին, բերում է մազերի արագ աճին:

 

3.Ցողեք մազերը խնձորի քացախով

 

 

Դա կարելի է անել ամսական մի քանի անգամ: Քացախը վերականգնում է մազերի ֆոլիկուլները: Գլուխը լվանալուց հետո պետք է այն ցողել քացախով, և որոշ ժամանակ անց կնկատեք մազերի փարթամությունը: Կարևոր է ցողելուց հետո չլվանալ մազերը. Խնձորի քացախի հոտը բավականին թույլ է:

 

4.Փորձեք ձվով և կոնյակով դիմակ

 

 

Ձուն սպիտակուցներ է պարունակում, իսկ կոնյակը այնպիսի նյութեր, որոնք մազերն ավելի հաստ և փարթամ են դարձնում, ինչպես նաև նպաստում են աճին: Երկու ձվին մեկ բաժակ կոնյակ խառնեք և քսեք մազարմատներին: Այս խառնուրդին կարելի է նաև ձիթայուղ ավելացնել:

 

5.Եթերայուղեր կիրառեք

 

 

Նարդոսի, նուշի, ժոժոբայի, խունկի և ուրցի յուղերը մազարմատների վրա լավ ազդեցություն են գործում վիտամինների և բուսական հավելանյութերի պարունակության շնորհիվ: Կարելի է խառնել եթերայուղերը, խառնուրդը քսել մազարմատներին և թողնել 2-3 ժամ:

http://med.tert.am/

Просмотров: 725 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->