Մազերի դիմակ, որը կօգնի խթանել դրանց աճը և կդարձնի ավելի փարթամ - 30 Сентября 2016 - sedablog
Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Среда, 2017-03-29
Главная » 2016 » Сентябрь » 30 » Մազերի դիմակ, որը կօգնի խթանել դրանց աճը և կդարձնի ավելի փարթամ
loading...
7:49 PM
Մազերի դիմակ, որը կօգնի խթանել դրանց աճը և կդարձնի ավելի փարթամ


 

Մզաթափությունը շատ տհաճ խնդիր է, որը տարածված է ոչ միայն տղամարդկանց, այլև կանանց շրջանում: Գեղեցիկ ու ամուր վարսերն ամբողջ օրգանիզմի առողջության գրավականն են, ուստի հարկավոր է լավ խնամել դրանք:

 

Մազերը վերականգնելու համար կարելի է օգտագործել բուժիչ դիմակներ, որոնք պատրաստվում են նույնիսկ տնային պայմաններում: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մազերի աճը խթանող ու դրանց փարթամություն հաղորդող ամենահայտնի և տարածված դիմակներից մեկը:

 

Այս հասանելի ու պարզ միջոցը հարկավոր է օգտագործել շաբաթական մեկ անգամ:

 

Բաղադրությունը.

 

·  1 հատ ձու,

 

·  1 հատ հասած բանան,

 

·  1 ճ.գ. մեղր,

 

·  ½ բաժակ (125 մլ) գարեջուր:

 

Պատրաստման եղանակը.

 

1.      Խորը ափսեյի մեջ տրորել բանանը և ավելացնել ձուն:

 

2.      Լավ խառնել, մինչև դառնա համասեռ զանգված:

 

3.      Ավելացնել մեղրն ու գարեջուրը և կրկին խառնել:

 

4.      Ստացված զանգվածը քսել գլխամաշկին և 5 րոպե մերսել այն:

 

5.      Այնուհետև հագնել լոգանքի համար նախատեսված հատուկ գլխարկ և թողնել դիմակը մեկ ժամ:

 

6.      Լվանալ մազերը սովորականի նման:

 

Բանանները կալիումի և A, C և E վիտամինների հիանալի աղբյուր են, ինչի շնորհիվ սնուցում ու ամրացնում են թույլ մազերը: Այս վիտամիններն անչափ անհրաժեշտ են առողջ ու ամուր մազեր ունենալու համար:

 

Հավկիթները պարունակում են մեծ քանակությամբ սպիտակուց, որը նաև մազերի բազադրիչներից մեկն է: Այսպիսով՝ սպիտակուցները մեծ դեր են խաղում առողջ մազերի աճի գործընթացում: Բացի այդ, հավկիթները նաև գեղեցիկ փայլ են հաղորդում վարսերին:

 

Գարեջուրը հարուստ է B խմբի վիտամիններով, որոնք ամրապնդում են մազերի կուտիկուլաները:

 

Մեղրը խոնավեցնում, փափկեցնում ու հարթեցնում է մազերը: Բացի այդ, այն գլխամաշկի համար շատ օգտակար վիտամինների հիանալի աղբյուր է և ժամանակի ընթացքում կարող է գունաբացել մազերը:

 

Նյութի աղբյուրը՝ women-page.ru

Просмотров: 880 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->