Թուրինջի օգտակար հատկությունների մասին - 1 Октября 2016 - sedablog
Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Пятница, 2017-02-24
Главная » 2016 » Октябрь » 1 » Թուրինջի օգտակար հատկությունների մասին
loading...
1:38 PM
Թուրինջի օգտակար հատկությունների մասին

Ինչպես հայտնի է, ցիտրուսները շատ օգտակար են օրգանիզմի համար:

Վայրի բնությունում թուրնջ գոյություն չունի, այն գիտնականների կողմից ստացված միրգ է՝ պատվաստման արդյունք: Թուրինջի մեջ պարունակվում է պրովիտամին A և վիտամիններ C, B1, D,P, ինչպես նաև այն իր մեջ պարունակում է օրգանական թթուներ, հանքային աղեր և պեկտին:

Եվ այսպես, ներկայացնենք թուրինջի 5 օգտակար հատկությունները.

1. Օրգանական թթուների և էթերային յուղերի պարունակության շնորհիվ այս մրգերը նպաստում են նյութափոխանակությանը, լավացնում են մարսողությունը: Բացի այդ թուրինջը դուրս է հանում տոքսիններն ու ավելորդ հեղուկը օրգանիզմից, ինչի արդյունքում նիհարում եք:

2. Թուրինջի ֆրեշը ամրացնում է նյարդային համակարգը  և շատ էֆֆեկտիվ է գերհոգնածության ժամանակ, թուրինջի հոտը օգնում է հաղթահարել դեպրեսիան և բարձրացնում է տրամադրությունը:

3. Թուրինջը հաճախակի օգտագործում են կոսմետոլոգիայում: Թուրինջի հյութը լավ միջոց է մաշկի սպիտակեցման և պեպենների դեմ: Այս պտուղի հյութով պատրաստված դիմակները ազատում են յուղայնությունից և սնուցում են մաշկը:

4. Թուրինջի կեղևը շատ լավ օգնում է լինդերի արյունահոսության ժամանակ: Լինդերի արյունահոսության դեմ ողողումներ պատրաստելու համար պետք է կտրատել մեկ ճաշի գդալ թուրինջ, վրան լցնել եռացրած ջուր, թողնել 4 ժամով և սնվելուց հետո ողողեք բերանը:

5. Թուրինջը նաև քաղցկեղի դեմ պայքարող լավագույնի միջոցներից է,այն մեծացնում է քիմիոթերապիայի արդյունավետությունը և նվազեցնում դեղերի վատ հետևանքները:

Ստամոքի հիվանդություններ և խոց ունեցաղ մարդկանց խորհուրդ չի տրվում օգտագործել թուրինջ: Բացի այդ, թուրինջի հյութ խմելը հակացուցված է դեղորայք ընդունելուց հետո, քանի որ թուրինջում պարունակվող նյութերը կարող են բացասաբար անդրադառնալ օրգանիզմի վրա:

http://shabat.am/

Просмотров: 547 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar
http://uraxik.ru/sedaAAAAA.htm

ՓԱԿԵԼ