Խնձորով հակացելյուլիտային մերսում. ինչպես մի քանի օրում ազատվել տհաճ ցելյուլիտից - 2 Октября 2016 - sedablog
Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Пятница, 2017-02-24
Главная » 2016 » Октябрь » 2 » Խնձորով հակացելյուլիտային մերսում. ինչպես մի քանի օրում ազատվել տհաճ ցելյուլիտից
loading...
5:11 PM
Խնձորով հակացելյուլիտային մերսում. ինչպես մի քանի օրում ազատվել տհաճ ցելյուլիտից


 

 

Խնձորները շատ օգտակար ու համեղ միրգ են: Դրանք նաև հիանալի միջոց են՝ ցելյուլիտից ազատվելու համար: Խնձորով մերսումը նոր պրոցեդուրա չէ, սակայն այն վերջերս մոռացվել է:

 

Մարդիկ ցելյուլիտից ազատվելու համար օգտագործում են տարատեսակ քսուքներ ու շիճուկներ, սակայն անգամ գլխի չեն ընկնում, որ իսկապես արդյունավետ միջոցներից մեկն առօրյայում օգտագործվող խնձորներն են:

 

Խնձորի հյութը պարունակում է մեծ քանակությամբ վիտամին C, որը խթանում է կոլագենի արտադրությունը և ազդում է որպես հակաօքսիդանտ, և B խմբի վիտամիններ, որոնք էլ առողջացնում են մաշկը: Բացի այդ, դրա բաղադրության մեջ պարունակվող պեպտիդները մաքրում են մաշկը տոքսիններից ու շլակներից:

 

Մերսման բազմաթիվ սրահներ արդեն իսկ ներառել են խնձորով մերսումն իրենց ծառայությունների ցանկում: Սակայն պետք չէ ծախսել մեծ գումարներ, եթե կարելի է կատարել նույն պրոցեդուրան տնային պայմաններում:

 

Մերսման մեկ պրոցեդուրայի համար անհրաժեշտ է 2 հատ միջին չափի հասած խնձոր:

 

1.      Խնձորների վրա հարկավոր է եռման ջուր լցնել, որպեսզի դրանք տաքանան, և բաժանել երկու մասի:

 

2.      Անհրաժեշտ է խնձորի մի կեսով մերսել մաշկն այնքան ժամանակ, մինչև դրա հյութը դադարի դուրս գալ: Այնուհետև կարելի է կտրել դրա վերին շերտը և շարունակել մերսումը: Այս կերպ հարկավոր է շարունակել մերսումը մինչև խնձորի այդ շերտը դառնա անպետք:

 

3.      Նույն պրոցեդուրան հարկավոր է կրկնել նաև խնձորների մյուս կտորներով:

 

4.      Մերսումն ավարտելուց հետո անհրաժեշտ է լվանալ մաշկը ջրով և քսել խոնավեցնող քսուք:

 

Այս մերսման հաճախականությունը կախված է խնդրի լրջությունից և դրանից ազատվելու ցանկությունից, քանի որ հայտնի է, որ արդյունքն ուղղակիորեն կախված է գործադրած ջանքերից:

 

полезные свойства яблок

 

Արդեն առաջին իսկ պրոցեդուրայից հետո մաշկը կթարմանա և կձգվի, իսկ 5-7 պրոցեդուրայի արդյունքում հնարավոր է ամբողջությամբ ազատվել ցելյուլիտից:

 

Նյութի աղբյուրը՝ takprosto.cc

Просмотров: 794 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar
http://uraxik.ru/sedaAAAAA.htm

ՓԱԿԵԼ