Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Вторник, 2017-11-21
Главная » 2016 » Октябрь » 2 » Շաբաթական 3 անգամ ձուկ ուտելն օգնում է կանանց կանխել աղիների քաղցկեղը
loading...
5:12 PM
Շաբաթական 3 անգամ ձուկ ուտելն օգնում է կանանց կանխել աղիների քաղցկեղը


 

 

Շաբաթական առնվազն երեք անգամ ձուկ ուտող կանայք պաշտպանում են իրենց օրգանիզմն աղիների վտանգավոր պոլիպներից, որոնք հանգեցնում են քաղցկեղի առաջացմանը, հաղորդում է med2.ru-ն:

 

Հարվարդի համալսարանի գիտնականների կարծիքով՝ օմեգա-3 ճարպաթթուն, որը պարունակվում է ծովային ձկների ճարպի մեջ, օժտված է հակաբորբոքային ազդեցությամբ, որը նման է ասպիրինի ազդեցությանը, ինչն էլ կանխում է աղիների պատերի պոլիպների առաջացումն ու զարգացումը: Ավելի վաղ կենդանիների վրա արված գիտափորձերը ցույց են տվել, որ այս թթուները նվազեցնում են քաղցկեղի առաջացման հավանականությունը, սակայն մարդկանց վրա արված գիտափորձերը միանշանակ արդյունքներ չէին տվել:

 

Ուսումնասիրության ընթացքում գիտնականները հարցում են անցկացրել կոլոնոսկոպիա անցած 5300 հիվանդի շրջանում՝ պարզելու համար նրանց սովորությունները՝ կապված սննդի հետ: Արդյունքում պարզվել է, որ պոլիպներ ունեցող կանանց շրջանում մեծ մասամբ եղեն են նրանք, որոնք ձուկ գրեթե չեն օգտագործել: Հաշվի առնելով քաղցկեղի առաջացման այնպիսի գործոնները, ինչպիսիք են տարիքը, ծխախոտի չարաշահումը և այլն, գիտնականները եկել են այն եզրահանգման, որ շաբաթական երեք անգման ձուկ օգտագործելը թույլ է տալիս 33%-ով նվազեցնել պոլիպների առաջացման վտանգը:

 

Այսպիսով՝ գիտնականները ենթադրում են, որ ձուկը կանանց համար յուրահատուկ կանխարգելիչ միջոց է՝ աղիների պատերին առաջացող պոլիպների և քաղցկեղի զարգացման դեմ:

http://med.tert.am/

Просмотров: 298 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

Կայքում կգտնեք օգտակար խորհուրդներ...


ՏԵՂԵԿԱՑԱ