Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Понедельник, 2017-04-24
Главная » 2016 » Октябрь » 3 » Սնուցող դիմակներ
loading...
4:20 PM
Սնուցող դիմակներ

Մեր ընթերցողներին ենք առաջարկում սնուցող մի քանի դիմակներ՝

Սնուցող դիմակներ մեղրով՝ չոր մաշկի համար

  • 1-ական ճ/գ մեղրը եւ թթվասերը խառնեք։ Ավելացրեք մի քանի կաթիլ ձիթապտղի յուղ։ Քսեք դեմքին, 20 րոպե անց լվացեք տաք եւ ցայեք սառը ջրով։
  • 1-ական թ/գ մեղրը, ձիթապտղի յուղը եւ կիտրոնի հյութը խառնեք, ավելացրեք 1 ճ/գ ջուր։ Ստացված զանգվածի մեջ թրջեք թանզիֆը, տեղադրեք դեմքի վրա։ 20 րոպե հետո թղթե անձեռոցիկով չորացրեք դեմքը։
  • 1 թ/գ մեղրը խառնեք 1ճ/գ սերուցքի (սլիվկի) հետ, քսեք դեմքին, պահեք 20 րոպե։ Դիմակը հանեք տաք ջրով, ցայեք սառով։

Լայնացած ծակոտիներով մաշկի համար.

  • Հարած 1 ձվի փրփրեցրած սպիտակուցին ավելացրեք մեկական թ/գ մեղր, կաթնաշոռ, կիտրոնի հյութ, լավ խառնեք, ավելացրեք վարսակի փաթիլներ եւ խառնեք մինչեւ խիտ շիլա դառնալը։ Քսեք դեմքին, 20 րոպեից լվացեք տաք, ցայեք սառը ջրով։

Սպիտակեցնող դիմակ.

  • Կես կիտրոնի հյութը խառնեք երկուական ճ/գ մեղրի եւ ջրի հետ։ Թանզիֆը ներծծեք այդ խառնուրդով եւ 20 րոպե դրեք դեմքին։ Լվացվեք գոլ ջրով։ Խառնուրդը պահեք սառնարանի մեջ 2 օրից ոչ ավելի։

Դիմակ աչքերի շուրջը գտնվող կնճիռների դեմ

  • Ձվի դեղնուցը հարեք, կաթիլ-կաթիլ ավելացրեք 1ճ/գ ձիթապտղի յուղ, այնուհետեւ նույն ձեւով ավելացրեք 1ճ/գ նարնջի հյութը եւ 1թ/գ մեղրը։ Քսեք դիմակը աչքերի շուրջը, պահեք 15-20 րոպե, լվացեք տաք ջրով։
  • Եփեք 1 թ/գ երիցուկը 200 մլ ջրով՝ մինչեւ եռալը։ Խառնեք 1 թ/գ մեղրով։ Լցրեք խորանարդիկներով կաղապարի մեջ, դրեք սառնարանի սառնախցիկի մեջ։ Ամեն առավոտ մաքրեք դեմքը այդ մեղրային խորանարդիկներով՝ շրջանաձեւ պտտեցնելով դեմքի վրա։ Ունի թարմացնող ազդեցություն, ցանկալի է օգտագործել տաք եղանակներին։

Վիտամինային դիմակ.

  • 2թ/գ մեղրին ավելացրեք քերիչի մանր հատվածով անցկացրած փոքր խնձոր եւ 1 դեսերտային գդալով ձիթապտղի յուղ։ Քսեք դեմքին, 10-15 րոպե հետո լվացվեք գոլ ջրով։

Դեմքը մաքրող եւ սնուցող դիմակ.

  • Խառնեք 1-ական ճ/գ վարսակի փաթիլները, ջուրը եւ եգիպտացորենի ալյուրը։ Ավելացրեք 1 ձվի սպիտակուց եւ 1 ճ/գ մեղր։ Քսեք դեմքին։ 15 րոպե հետո լվացեք տաք ջրով։
  • http://shabat.am/
Просмотров: 221 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->