Ինչպես ազատվել գլխամաշկի ակնեից քացախի օգնությամբ - 5 Октября 2016 - sedablog
Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Пятница, 2017-01-20
Главная » 2016 » Октябрь » 5 » Ինչպես ազատվել գլխամաշկի ակնեից քացախի օգնությամբ
loading...
4:03 PM
Ինչպես ազատվել գլխամաշկի ակնեից քացախի օգնությամբ
 
Ակնեն կարող է առաջանալ գլխամաշկին ճիշտ այնպես, ինչպես դեմքի մաշկին կամ մարմնի այլ հատվածներում։ Այս անհանգստացնող խնդիրն առաջանում է շատերի մոտ։
 
Ինչպես մարմնի մյուս հատվածները, գլխամաշկը ևս ունի ծակոտիներ և արտադրում է յուղ։ Երբ բակտերիան, որն արդեն գլխամաշկի վրա է, միավորվում է մեռած մաշկի և յուղի հետ, ծակոտիները փակվում են և հանգեցնում ակնեի առաջացման։
Գլխամաշկի ակնեի առաջացմանը կարող են նպաստել հորմոնալ խանգարումները, ոչ առողջ սնունդը, ալերգիկ ռեակցիաները, վատ հիգիենան, խոնավ պայմանները, օդի աղտոտվածությունը, քիմիական յուղերի և նյութերի օգտագործումը, ինչպես նաև սթրեսը, հոգնածությունը և դեպրեսիան։
 
Չնայած գլխամաշկի ակնեն տեսանելի չէ, սակայն այն մեծ անհարմարություններ և ցավ կարող է պատճառել։ Գլխամաշկի ակնեի ախտանիշներից են նաև քորը և բորբոքումները։ Այն չբուժելու դեպքում կարող է հանգեցնել բշտիկաբորբի՝ մազերի արմատների բորբքման, որն առաջանում է բակտերիայի պատճառով։
 
Խնձորի քացախը կարող է օգնել ազատվել գլխամաշկի ակնեից։ Այն ունի հակաբակտերիալ և հակասեպտիկ հատկություններ, որոնք մաքրում են մազարմատները բակտերիաներից և  յուղից, որոնց պատճառով էլ առաջանում է ակնեն։ Քացախը նաև վերականգնում է գլխամաշկի pH հավասարակշռությունն ու կանխում հետագա բորբոքումները։
 
Անհրաժեշտ է խառնել նույն քանակությամբ գոլ ջուր և քացախ ու այս լուծույթով ցողել արդեն լվացած գլխամաշկը։ Սպասել 5-7 րոպե և կրկին ցողել գլուխն արդեն մաքուր ջրով։ Այս պրոցեդուրան պետք է անել ամեն անգամ գլուխը շամպունով լվանալուց հետո։
Կարելի է նաև 1 բաժակ տաք ջրի մեջ լցնել 1 թեյի գդալ խնձորի մաքուր քացախ և խմել օրը 2 անգամ
http://shabat.am/
Просмотров: 288 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ՓԱԿԵԼ