Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Понедельник, 2017-07-24
Главная » 2016 » Октябрь » 6 » Ինչ անել, երբ կոշիկը սեղմում է ոտքը
loading...
5:22 PM
Ինչ անել, երբ կոշիկը սեղմում է ոտքը

Դժվար է պատկերացնել մի կնոջ, ով չի սիրում գնել կոշիկներ. ընդ որում, ցանկալի է գնել շատ եւ տարբեր տեսակի։ Սակայն հաճախ նոր գնված կամ թանկարժեք կոշիկները սեղմում ու հարում են ոտքերը։ Անհնար է դրան դիմանալ, իսկ նոր գնված կոշիկն էլ ափսոս է դեն նետել։ Իսկ ի՞նչ անել։

Գոյություն ունեն մի քանի համընդհանուր տարածված խորհուրդներ. օրինակ, նոր գնված կոշիկը չի կարելի միանգամից ամբողջ օրը հագնել։

Այսպիսով, նոր գնված կոշիկը «բացելու» համար պետք է դիմել սառույցի օգնությանը. ավելի ճիշտ՝ սառնախցիկի եւ ջրի օգնությանը։ Անհրաժեշտ է գտնել անջրանցիկ մի տոպրակ, մեկ չորրորդի չափով ջուր լցնել։ Այնուհետեւ ջրով լի տոպրակը պետք է դնել կոշիկի մեջ, իսկ կոշիկը՝ սառնախցիկի, որտեղ ջուրը կսառչի։ Երբ ջուրը սառույց կդառնա, արդեն կարելի է կոշիկը հանել սառնախցիկից, որոշ ժամանակ թողնել սենյակային ջերմաստիճանի պայմաններում, հանել տոպրակն ու կոշիկը չորացնել։

Կա նաեւ մեկ այլ, ավելի պարզ մեթոդ. տանը այդ նույն կոշիկով մի քանի ժամ քայլեք՝ թաց գուլպա հագած։ Բացի այդ, կարելի է նաեւ կոշիկի մեջ սպիրտային հատուկ լուծույթ (օրինակ, ապակի լվանալու հեղուկ) փչել եւ տաք գուլպա հագած քայլել ամբողջ տնով մեկ։

Իսկ կոշիկի այն հատվածում, որը կոշտուկներ է առաջացնում, կարելի է օճառ, պարաֆին կամ մոմ քսել. իհարկե, այս գործընթացը պետք է կանոնավոր կերպով անել՝ նոր կոշտուկներից խուսափելու համար։

http://shabat.am/

Просмотров: 1452 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

--> -->