Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Суббота, 2017-05-27
Главная » 2016 » Октябрь » 9 » Լավագույն ըմպելիքներից մեկը՝ խոլեստերինի մակարդակի իջեցման, քաշի նվազեցման և քնի լավացման համար
loading...
12:41 PM
Լավագույն ըմպելիքներից մեկը՝ խոլեստերինի մակարդակի իջեցման, քաշի նվազեցման և քնի լավացման համար

Fithacker.ru կայքը գրում է, որ սխալ սնունդը, անկանոն քունը և ֆիզիկական ակտիվության անբավարար մակարդակը բացասական ազդեցություն են ունենում սիրտ-անոթային համակարգի առողջության վրա։ Սխալ ապրելակերպը խոլեստերինի բարձր մակարդակի հիմնական պատճառներից մեկն է։ Սննդակարգում պարզ փոփոխությունները կարող են հեշտությամբ իջեցնել արյան ճնշումը։ Դա կարող եք անել՝ սննդակարգում ավելացնելով նեխուր և գրեյպֆրուտ։

Նեխուրի և գրեյպֆրուտի օգուտները

  • ջերմիջեցնող են
  • նպաստում են հանգիստ քնին
  • կարգավորում են խոլեստերինի մակարդակը
  • կարգավորում են արյան մեջ շաքարի մակարդակը
  • օրգանիզմում նվազեցնում են շաքարի և օսլայի քանակը, ինչը շատ օգտակար է քաշի նվազեցման համար։

Այս երկու մթերքը համադրելով՝ կարող եք օգտակար ըմպելիք պատրաստել։

Բաղադրամասեր

  • 1 գրեյպֆրուտ
  • Քառորդ կիտրոն
  • իմբիրի փոքր արմատ
  • 2 ճյուղ նեխուր

Պատրաստման եղանակը

Բոլոր բաղադրամասերը լցրեք բլենդերի մեջ և լավ խառնեք։

Ուշադրություն։ Գրեյպֆրուտն ու դրա հյութը մի օգտագործեք, եթե որևէ դեղամիջոց եք օգտագործում, քանի որ դա կարող է ազդել դեղի նյութափոխանակության վրա։

Նեխուր

Այս բանջարեղենը պարունակում է նյութ, որը նպաստում է զարկերակային ճնշման նվազմանը։ Այն նաև միզամուղ ազդեցություն է ունենում և կարող է օգնել տոքսիններն արյունից դուրս բերելուն։ Այն կարող է օգնել բորբոքումների, քաշը նվազեցնել ցանկանալու դեպքում։

Գրեյպֆրուտ

Այս միրգը կարող է օգնել դիաբետի բուժմանը, կարգավորել խոլեստերինի մակարդակը, կանխարգելել նյութափոխանակության հետ կապված խնդիրները։ Այն կօգնի նվազեցնել խոլեստերինի մակարդակը

http://shabat.am/

Просмотров: 2811 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->