Հունական ընկույզը կօգնի կանխել սրտային հիվանդությունները - 9 Октября 2016 - sedablog
Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Пятница, 2017-02-24
Главная » 2016 » Октябрь » 9 » Հունական ընկույզը կօգնի կանխել սրտային հիվանդությունները
loading...
12:45 PM
Հունական ընկույզը կօգնի կանխել սրտային հիվանդությունները

 

 

Ամերիկացի գիտնականների վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ օրական երկու բուռ հունական ընկույզ ուտելը կօգնի կանխել սրտային հիվանդությունների առաջացումը: Պարզվել է, որ հունական ընկույզն իջեցնում են ոչ միայն «վատ» խելեստերինի մակարդակը, այլև առհասարակ կարգավորում է խոլեստերինի մակարդակը՝ դրանով իսկ նվազեցնելով սրտի կաթվածի առաջացման հավանականությունը:

 

Հունական ընկույզը պարունակում է այնպիսի սննդարար նյութեր, ինչպիսիք են չհագեցած ճարպերը, սպիտակուցները, վիտամիններն ու հանքանյութերը: Բացի այդ, դրանք ապահովում են օրգանիզմը մեծ քանակությամբ ալֆա-լինոնենաթթվով, որն Օմեգա 3-ի բուսական տարբերակն է:

 

 

Մասնագետներն անց են կացրել մի շարք հետազոտություններ, որոնց մասնակցել է 2582 մարդ, և պարզել, որ այս ընկույզը շատ արդյունավետ է արյան մեջ խոլեստերինի և «վատ» խոլեստերինի մակարդակներն իջեցնելու համար, ինչի շնորհիվ իջնում է նաև «վատ» խոլեստերինի բաղադրության մեջ պարունակվող հիմնական սպիտակուցի՝ АроВ-ի մակարդակը:

 

Այս սպիտակուցները հիմնական գործոններն են, որոնք օգտագործվում են մարդու մոտ սրտանոթային հիվանդության զարգացման վտանգի աստիճանը գնահատելու համար: Հետազոտության արդյունքների համաձայն՝ օրական գոնե երկու բաժին ընկույզ ուտելը զգալիորեն կնպաստի մարդու օրգանիզմում խոլեստերինի մակարդակի կարգավորմանը:

 

Մասնավորապես՝ հաստատվել է, որ հունական ընկույզն իջեցնում է «վատ խոլեստերինի մակարդակը 9-16%-ով, իսկ ախտորոշված զարկերակային ճնշումը՝ 2-3 մմ. ս.ս.-ով:

 

Նյութի աղբյուրը՝ gogetnews.info

Просмотров: 641 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar
http://uraxik.ru/sedaAAAAA.htm

ՓԱԿԵԼ