Առավոտյան սուրճ խմելու մի քանի պատճառ - 10 Октября 2016 - sedablog
Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Понедельник, 2017-02-20
Главная » 2016 » Октябрь » 10 » Առավոտյան սուրճ խմելու մի քանի պատճառ
loading...
5:38 PM
Առավոտյան սուրճ խմելու մի քանի պատճառ

Գրեթե յուրաքանչյուր երեկո մեզանից շատերը ստիպված են քնելուց առաջ միացնել զարթուցիչը: Իսկ առավոտյան՝ նշանակված ժամին, նորից հնչում է «տհաճ» երաժշտությունը՝ կտրելով մեզ քաղցր քնից: Հավանաբար, շատերն են անկողնուց դուրս գալիս երազում հենց այդ պահին կրկին այնտեղ վերադառնալու մասին:
Համենայն դեպս, շատերի համար առավոտյան վաղ արթնանալը լուրջ խնդիր է: Մենք կիսափակ աչքերով գնում ենք լոգարան, լոգանք ենք ընդունում, իսկ հետո անմիջապես սուրճ ենք պատրաստում: Չէ՞ որ միայն այդպես կարելի է վերադարձնել մտածելու կարողությունը:
Այսպիսով, ինչու՞, այնուամենայնիվ, առավոտն արժե սկսել սուրճով:

Պատճառ 1
Իսրայելացի գիտնականները իրականացրել են զարմանալի արդյունքներով մի շարք հոտազոտություններ: Համաձայն դրանց՝ սուրճը էներգիայի հիանալի աղբյուր է և դրական է անդրադառնում առողջության վրա: Բնականաբար, խոսքը սուրճի չափավոր քանակի մասին է:

Պատճառ 2
Թարմ պատրաստված սուրճը կարող է լայնացնել արյունատար անոթները, մեծացնել մկանների աշխատունակությունը, ինչպես նաև ուժեղացնել արյան հոսքը դեպի գլխուղեղ: Այդ է պատճառը, որ գիտնականները խորհուրդ են տալիս գլխացավի ժամանակ խմել մի բաժակ սուրճ, քանզի ցավային զգացողությունները զգալիորեն թուլանում կամ բոլորովին անհետանում են:

Պատճառ 3
Հարկ է նշել, որ դառը սուրճը կարող է զգալիորեն նվազեցնել շաքարային դիաբետի առաջացման հավանականությունը: Այդ պատճառով առավոտյան մի քանի գդալ սուրճը չի վնասի նույնիսկ երեխաներին: Չնայած հավանականան է, որ Դուք դժվար թե կարողանաք ստիպել երեխային խմել այդ դառը հեղուկը:

Պատճառ 4
Անկասկած, սուրճի կարևորագույն առանձնահատկություններից է նաև վերջինիս համը և բույրը: Այն հուզում է, գրգռում և առաջացնում է անկրկնելի զգացողություններ: Ի դեպ, սուրճի սիրահարները խորհուրդ են տալիս սուրճ խմելուց առաջ ըմպել մի կում սառը ջուր և հետո միայն սուրճ: Այդպիսով, սուրճի համը առավել լավ է զգացվում, իսկ խմելուց հետո ավելի երկար է պահպանվում:

Պատճառ 5
Իսկ որ ամենակարևորն է՝ սուրճը նվիրում է «հավերժական երիտասարդություն»: Ամբողջ հարցն այն է, որ սուրճը պարունակում է հսկայական քանակությամբ հակաօքսիդանտներ, որոնք դանդաղեցնում են օրգանիզմի ծերացումը: Այդպիսով, Դուք ամեն առավոտ ստանում եք առույգության և գեղեցկության լիցքեր:
Հարկ է նշել, որ առողջությանը վնաս չպատճառելու համար խորհուրդ է տրվում սուրճը խմել առանց շաքարավազի, քանի որ սուրճի մեջ առկա շաքարն անմիջապես անցնում է արյան մեջ:

http://shabat.am/

Просмотров: 969 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ՓԱԿԵԼ
http://uraxik.ru/sedaAAAAA.htm