Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Понедельник, 2017-06-26
Главная » 2016 » Октябрь » 11 » Մաշկի գունակավորման խանգարումներ. Ինչի՞ց են առաջանում պիգմենտները
loading...
4:24 PM
Մաշկի գունակավորման խանգարումներ. Ինչի՞ց են առաջանում պիգմենտները

Մաշկի, գունակավորման (պիգմենտացիայի) առաջնային ախտաբանական փոփոխությունները կարող են դրսևորվել կամ գերգունակավորման ձևով, որն առաջանում է մաշկային գունակի՝ մելանինի, առատ արտադրման հետևանքով, կամ թերգունակավորման ձևով (հիպոխրոմիա), որն առաջանում է գունակի անբավարար արտադրումից, կամ գունակաբացակայության ձևով։

Գունակավորումները կարող են ունենալ տարածուն կամ սահմանափակ բնույթ։ Տարածուն գունակափորումները դիտվում են որոշ ընդհանուր հիվանդությունների՝ Ադիսոնի հիվանդության` մակերիկամների ախտահարում, որոշ խրոնիկական թունավորումների ժամանակ, սահմանափակները հայտնաբերվում են խլոազմայի և պեպենների ձևով։

Խլոազման արտահայտվում է դեմքի մաշկի վրա սիմետրիկորեն դասավորված, տարբեր նրբերանգների շագանակագույն բծերի առաջացումով։ Բծերն ունեն տարբեր մեծություն, ցայտուն սահմաններ, անկանոն գծագրություն։ Միաձուլվելով, նրանք հասնում են զգալի մեծության։ Առաջանալով ամենից հաճախ արևի ճառագայթների ազդեցությունից, նրանք պահպանվում են երկար ժամանակ և ձմռանը չեն անհետանում, այլ դառնում են միայն ավելի բաց։

Խլոազման դիտվում է գրեթե բացառապես կանանց մոտ և ամենից հաճախ հղիության ընթացքում, պահպանվում է մինչև առաջին դաշտանները կամ մնում է ավելի երկար ժամանակ։ Երբեմն խլոազման առաջանում է լյարդի հիվանդությունների, ինչպես նաև ճիճվային ինվազիայի ժամանակ։

Պեպեններն իրենցից ներկայացնում են մանր, կորեկի հատիկի մեծության, կլոր կամ անկանոն ձևի, բաց շագանակագույնից (կաթնասուրճի գույնի) մինչև մուգ շագանակագույն պիգմենտային բծեր։ Նրանք մեծ քանակությամբ երևում են դեմքի, ինչպես նաև ձեռնաթաթերի ու նախաբազուկների մաշկի վրա։ Դիտվում են մանկական ու պատանեկան հասակում, գերազանցապես խարտյաշ մարդկանց մոտ։ Պեպենները սովորաբար մնում են մշտապես, բայց նրանց քանակն ու գունավորման ինտենսիվությունը գարնանն ու ամռանը արևի ճառագայթների ազդեցության տակ նկատելիորեն ուժեղանում են։

Վիտիլիգոն հաճախ զարգանում է երիտասարդ հասակում։ Բնութագրվում է մաշկային ծածկույթի վրա սպիտակ, գունակազուրկ բծերի առաջացումով, որոնք շրջապատված են գերգունակավորված եզրաշերտով, որն աստիճանաբար անցնում է շրջապատող բնականոն մաշկին։ Բծերի քանակն ու չափերը տարբեր են։ Ծայրամասային աճման միջոցով աստիճանաբար մեծանալով ու միաձուլվելով, նրանք կարող են հասնել շատ մեծ չափերի։ Նրանց տեղակայումը տարբեր է, ամենից հաճախ նրակ գոյանում են սիմետրիկորեն՝ վերին ծայրանդամների (ձեռնաթաթերի մեջք) ու իրանի վրա։ Երբեմն գունակազրկմանը նախորդում է կարմրությունը։

Մազերը մաշկի գունակազրկված տեղամասերում պահպանվում են, բայց սովորաբար նույնպես զրկված են գունակից։ Վիտիլիգոն, որպես կանոն, ծագում ու զարգանում է դանդաղորեն, սակայն հայտնի են գունակազուրկ տեղամասերի արագ երևալու դեպքեր ծանր ապրումներից ու վնասվածքներից հետո։ Բծերի շրջանում մաշկը աչքի է ընկնում ուլտրամանուշակագույն ճառագայթների նկատմամբ բարձրացած զգայնությամբ։ Ախտահարումը պահպանվում է երկար ժամանակ, տարիներով, բծերը հազվադեպ են ինքնաբերաբար վերանում։ Վիտիլիգոյի ախտապատճառներն ու ախտածնությունը անհայտ են։ Ենթադրվում է, որ հիվանդությունը նյարդաէնդոկրին խանգարումների հետևանք է։

http://shabat.am/

Просмотров: 578 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->