5 բնական միջոց՝ բերանի շուրջ առաջացած կնճիռները վերացնելու համար - 13 Октября 2016 - sedablog
Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Воскресенье, 2017-01-22
Главная » 2016 » Октябрь » 13 » 5 բնական միջոց՝ բերանի շուրջ առաջացած կնճիռները վերացնելու համար
loading...
4:05 PM
5 բնական միջոց՝ բերանի շուրջ առաջացած կնճիռները վերացնելու համար
30 տարեկանից հետո կանայք սկսում են բերանի շուրջ կնճիռներ նկատել։ Արևի ճառագայթները, մաշկի տեսակը, ինչպես նաև գենետիկ նախատրամադրվածությունը բերանի շուրջ կնճիռների առաջացման հիմնական պատճառներն են։ 
 
Ժամանակի ընթացքում մաշկը դառնում է պակաս էլաստիկ, չոր և բարակ։ Կնճիռներն առավել վաղ սկսում են առաջանալ չոր մաշկի դեպքում, քանի որ այն պարունակում է քիչ քանակությամբ յուղեր։ Այնպես որ, եթե հասունացման տարիքում յուղոտ մաշկի պատճառով ունեցել եք ակնեի խնդիր, ապա այն մեծ տարիքում կարող է դրական լինել, քանի որ կկարողանաք խուսափել կնճիռներից։
 
Ներկայացնում ենք 5 բնական միջոց, որոնք նպաստում են կնճիռների նվազեցմանը և վերացմանը։
 
1․ Շատ ջուր խմել
 
Եթե ցանկանում եք նվազեցնել կնճիռները, ապա մարմինը պետք է մշտապես հիդրատացված լինի։ Մարմնին պետք է ապահովեք ջրով, և հիշեք, որ մաշկին ևս անհրաժեշտ է ջուր։
 
2․Ալոեի գել՝ մաշկը հիդրատացնելու համար
Բերանի շուրջ կնճիռները կարելի է նվազեցնել այս բնական բույսով։ Ալոեն հզոր բույս է, որը մաշկին էլաստիկություն և խոնավություն կհաղորդի։
 
3․Կիտրոնի հյութ՝ փափուկ մաշկի համար
Կիտրոնի հյութը թույլ կտա հեռացնել մաշկի ծակոտիներում կուտակված կեղտը և յուղը։ Կոկոսի, ձիթապտղի  յուղն ու կիտրոնի հյութը մաշկը մաքրելու հիմնական բաղադրիչներն են։
 
4․Ձվի սպիտակուց՝ մաշկը ձգելու համար
Ձվի սպիտակուցը շատ օգտակար է մաշկի համար, այն նվազեցնում է մաշկի ծակոտիները, ձգում է մաշկը։
 
5․Կանաչ թեյը՝ դեմքի կնճիռների համար
Կանաչ թեյը նվազեցնում է կնճիռների չափերը և կանխում է մաշկի վաղաժամ ծերացումը։ Բամբակը թրջեք կանաչ թեյով և դրեք մաքուր մաշկին։ Այս պրոցեուրան կարելի է կատարել ամեն օր։
http://shabat.am/
Просмотров: 2446 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ՓԱԿԵԼ