Շերտավորվող եղունգներ. ինչպե՞ս պայքարել - 14 Октября 2016 - sedablog
Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Вторник, 2017-03-28
Главная » 2016 » Октябрь » 14 » Շերտավորվող եղունգներ. ինչպե՞ս պայքարել
loading...
3:24 PM
Շերտավորվող եղունգներ. ինչպե՞ս պայքարել

Եղունգները սերտ կապված են մեր մարմնի, հետևապես, մեր սննդի հետ և դրանց վնասվելու պատճառը հիմնականում վիտամինների ու միկրոտարրերի բացակայությունն է: Հնարավոր է նաև, որ միատեսակ սնունդ եք ուտում կամ դիետա պահում: Հարկավոր է մեծ ուշադրություն դարձնել սննդակարգին, բացի դրանից, իմանալ, թե որ սնունդն ինչ է պարունակում:

Ըստ մասնագետների, երբ սնունդը չի պարունակում երկաթի, կալցիումի անհրաժեշտ քանակություն, մարդու եղունգներն ու մազերը շերտավորվում են: Իսկ ինչպե՞ս լրացնել դրանց պակասն առանց բժշկական օգնության դիմելու: Դուք կարող եք անել պարզապես ճիշտ սննդակարգի օգնությամբ: Կալցիումի պակասը կարելի է լրացնել` կերակրացանկում ձկնամթերք, ձկան յուղ, լյարդ ավելացնելով: Դրանց մեջ կա նաև շատ ֆոսֆոր, մագնեզիում, D վիտամին, որոնք օգնում են կալցիումին ամբողջովին յուրացվել օրգանիզի կողմից: Սակայն միակ պատճառն այս չէ:

Մենք գիտենք, թե որքան կարևոր է երկաթի անհրաժեշտ քանակությունն օրգանիզմում: Երկաթի պակասի դեպքում նույնպես հնարավոր է եղունգների շերտավորում: Այս դեպքում կարելի է օգտագործել խատուտիկի (одуванчик), կռատուկի (лопух), թրթնջուկի (щавель) թեյեր, ինչպես նաև եփած միս, լյարդ, ձվի դեղնուց, չրեր: Սակայն չմոռանանք նաև արտաքին միջոցների մասին, որոնք երբեմն օգնում են գեղեցիկ տեսք ունենալ, սակայն երբեմն կարող են հակառակ ազդեցությունն ունենալ: Եթե շերտավորվում են եղունգները, անպայման ուշադրություն դարձրեք օգտագործվող կոսմետիկ միջոցներին (ձեռքի օճառ, ձեռքի քսուք, եղունգի լաք): Եղունգները պետք է ժամանակ առ ժամանակ ազատ լինեն լաքից:

http://shabat.am/

Просмотров: 629 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->