Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Четверг, 2017-11-23
Главная » 2016 » Октябрь » 14 » 6 հիմնական սննդարար նյութեր, որոնք անհրաժեշտ են մազերի առողջության համար
loading...
5:22 PM
6 հիմնական սննդարար նյութեր, որոնք անհրաժեշտ են մազերի առողջության համար

 

Եթբ օրգանիզմը չի ստանում անհրաժեշտ սննդանյութեր, որոնցից շատերը կարևոր են մազերի նորմալ աճի համար, տուժում է մազաթափությունից: Երկար ժամանակ ոչինչ չձեռնարկելու դեպքում կարելի է նույնիսկ ճաղատանալ:

Ահա թե ինչ է հարկավոր մազերին առողջ մնալու համար.

B վիտամինների կոմպլեքս: Դա անհրաժեշտ է գլխամաշկը և մազարմատները թթվածնով ապահովելու համար. դա նպաստում է մազերի աճին և ամրությանը: B վիտամիններ կարելի է ստանալ ինչպես բնական աղբյուրներից` հավ, թյունոս և սաղմոն, այնպես էլ գնել հաբերի տեսքով:

Ցինկ: Գլխում կան ճարպագեղձեր, որոնք պետք է նորմալ գործեն և մաշկային ճարպ արտադրեն: Դրանց աշխատանքի խանգարումը կարող է առաջացնել գլխամաշկի չորություն, թեփ և մազաթափություն: Հարկավոր է ուտել ընկույզներ, ամբողջական հատիկեղեն, ոսպ, միս և ծովամթերք, որպեսզի մազերը բավարար քանակով ցինկ ստանան:

Պղինձ: Տարբեր օրգաններ թթվածնի և արյան բավարար քանակությամբ ապահովելու համար հարկավոր է հեմոգլոբին: Պղինձը նպաստում է հեմոգլոբինի մեծ քանակությամբ արտադրությանը: Դրա պակասը կարող է հանգեցնել մազերի փշրվելուն ու թուլանալուն: Պղնձի լավ աղբյուր են քնջութի սերմերը, սոյան, ընկուզեղենը, միսը և ծովամթերքները:

Երկաթ: Երկաթը շատ կարևոր տարր է, հատկապես կանանց համար, որովհետև նրանք արյուն են կորցնում: Նույնիսկ հղիները և կերակրող մայրերը պետք է մեծ քանակությամբ երկաթ ստանան, քանի որ այն նպաստում է հեմոգլոբինի արտադրությանը: Երկաթի պակասiց թուլանում են մազարմատները: Անհրաժեշտ է ուտել սպանախ, սոյա, կարմիր լոբի, հավ, միս, ձու և ձուկ: Կենդանական ծագում ունեցող երկաթը ավելի լավ է յուրացվում օրգանիզմի կողմից:

C վիտամին: Ամուր մազերի համար շատ կարևոր է կոլագենի արտադրությունը: Դրան նպաստում է C վիտամինը: Հարկավոր է օգտագործել նարինջ, կիտրոն, հատապտուղներ, ձմերուկ և պոմիդոր: Ծխողներն ավելի շատ կարիք ունեն C վիտամինի և մրգերի:

Սպիտակուց: Դա շատ կաևոր սննդանյութ է, որը օրգանիզմի բոլոր հյուսվածքների համար գործում է որպես շինարարական նյութ: Այն նպաստում է կորցրած մազերի փոխարեն նորերի աճին:

Ճիշտ սնունդը կարող է օգնել վերահսկելու մազաթափությունը: Հույսը միայն շամպունների և պատրաստուկների վրա դնելու փոխարեն համոզվեք, որ օգտագործած մթերքներից դուք ստանում եք հարկավոր նյութերը:

http://shabat.am/

Просмотров: 1012 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

Կայքում կգտնեք օգտակար խորհուրդներ...


ՏԵՂԵԿԱՑԱ