Քնկոտություն, գլխապտույտ, արգելակում. ձեզ հարկավոր են վիտամիններ - 15 Октября 2016 - sedablog
Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Понедельник, 2017-02-20
Главная » 2016 » Октябрь » 15 » Քնկոտություն, գլխապտույտ, արգելակում. ձեզ հարկավոր են վիտամիններ
loading...
12:58 PM
Քնկոտություն, գլխապտույտ, արգելակում. ձեզ հարկավոր են վիտամիններ

Ինքնազգացողության փոփոխությամբ կարելի է գուշակել, թե ինչ օգտակար նյութեր են պակասում մեր օրգանիզմին, հայտնում է newsyou.info-ն:

1.Դժվար է առավոտյան մտնել ռիթմի մեջ, աչքերը շուտ հոգնում են, եղունգները սկսել են շերտավորվել:

Հարկավոր է D3 վիտամին: Դրանով հարուստ են ձկնեղենը (150 գ), ձողաձկան լյարդը (50 գ), ձվի դեղնուցը (2 հատ), բուսական յուղը (օրական 2 ճաշի գդալ):

2.Ոտքերում թուլություն, հիշողության թուլացում, ոտքերի և ձեռքերի թմրածություն, սրտի ծակոցներ:

Հարկավոր է B1վիտամին: Դրանով հարուստ են գարեջրի խմորիչները, տարեկանի հացը, սպանախը, գազարը, եգիպտացորենը: Օրական ուտել 70-100 գ:

3.Քնկոտություն, գլխապտույտ, արգելակում:

Հարկավոր է B6 վիտամին և մագնեզիում: Դրանցով հարուստ են չմշակված բրինձը, ոլոռը և լոբազգիները: Օրական ուտել 100 գ եփած վիճակում:

4.Մշտապես մրսում եք, բարձրացված զգայունություն ցրտի նկատմամբ, վատ քուն:

Հարկավոր է C վիտամին: Աղբյուրներն են թթու դրած կաղամբը, չիչխանը, մասուրը, սև հաղարջը, թուրինջը, կիտրոնը, բուլղարական պղպեղը:

5.Մաշկը թեփոտվում է, դարձել է չոր, շրթունքների անկյուններում առաջացել են ճաքեր:

Հարկավոր է P վիտամին: Աղբյուրներն են լոռամիրգը, նուռը, ճակնդեղը, սալորաչիրը: Ուտել օրական 100 գ:

 

,http://shabat.am/

Просмотров: 791 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ՓԱԿԵԼ
http://uraxik.ru/sedaAAAAA.htm