Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Понедельник, 2017-12-18
Главная » 2016 » Октябрь » 15 » Ձեր տղամարդու վրա «ազդելու» 6 տարբերակ
loading...
1:00 PM
Ձեր տղամարդու վրա «ազդելու» 6 տարբերակ

Տղամարդուն ամբողջությամբ փոխել չի լինի, սակայն հուշել վերանայել սովորույթները` բարդ բան չէ:

Արտաքին տեսք

«Բոլոր տղամարդիկ ցանկանում են դուր գալ իրենց կանանց: Եվ եթե դուք նրան հուշեք, որ ձեզ դուր են գալիս ոճային տղամարդիկ, նա կցանկանա դառնալ այդպիսին»,-պնդում է «Փոխիր քո տղմարդուն» գրքի հեղինակԼլոյդ Բոստոնը:

Ենթադրենք, դուք գնում եք փողոցով և ձեր հայացքը ընկնում է նորաձև տղամարդու վրա, դուք հրում եք ձեր կողակցին և ասում, որ նայի, թե ինչպիսի՞ գեղեցիկ ջինսեր են այդ տղամարդու հագին և որքա՞ն կսազեն իրեն:

Եվ ահա, նա էլ է ուզում այդպիսի ջինսեր: Դուք ոչ քննադատում եք, ոչ կռիվ անում, ոչ էլ տհաճ համեմատություններ անում: Ուղղակի հասկացնում եք, որ ձեր սիրելին այդպիսի հագուստով շատ գրավիչ տեսք կունենա:

Վարքագիծ

Դուք ցանկանում եք, որ ձեր կողքին լինի ջենթլմեն, սակայն նա մոռանում է պահել դուռը ձեր համար կամ մեկնել ձեռքը, երբ իջնում եք տրանսպորտից: Փաստ չէ, որ նա վատ է դաստիարակված: Մի տարբերակ է ինքներդ բռնեք դուռը նրա համար, նա իրեն վատ կզգա և կհասկանա, որ պետք է անի այդպես:

Ուրախանալ

Ոչ բոլորն են կարող դառնալ նոր շրջապատի ոգին: Եթե ձեր տղամարդը ինտրովերտ է, նա ձեր օգնության կարիքը կունենա հարմարվելու համար: Անիմաստ է նեղանալ նրանից այն պատճառով, որ ձեր ընկերների հետ գնացել եք սրճարան, իսկ ձեր կողակիցը ամբողջ ընթացքում ձայն չի հանել: Նա հատուկ չի արել դա, ուղղակի չի կարողանում խոսել քիչ ծանոթ մարդկանց հետ:

Ներքաշեք նրան խոսակցության մեջ՝ ընտրելով ընդհանուր հետաքրքրության թեմա:

Սնունդ

Նկատում եք, որ նա քաշ է հավաքում: Աղմուկով նստացնել նրան դիետայի վրա, պատմություն սարքելով ամեն ավելորդ կերած չիպսի համար՝ վնասակար է ձեր նյարդերի համար և անօգուտ՝ նրա կազմվածքի:

Ելքը՝ պատրաստեք նրան համեղ և օգտակար ուտեստներ: Այնպես արեք, որ նրա դուրը նույնպես գա, եկեք կոմպրոմիսի:

Վարվելաձև սեղանի շուրջ

Եթե խնդիրը նրա ուտելու մեջ չէ, այլ նրանում, թե ինչպես է նա անում դա՝ կօգնի հումորը: Մի վիրավորեք, այլ հումորով ասեք այն, ինչը ցանկանում եք շտկել:

Ֆիզիկական ծանրաբեռնվածություն

Եթե տեսնում եք, որ ձեր սիրելին սերտաճել է բազմոցին, պետք է անպայման անցնել գործի: Այնպես արեք, որ նա ինքը ցանկանա լքել այն: Առաջարկեք զբոսնել այգում, կամ այցելել որևէ հետաքրքիր երգի փառատոն, գնալ նորաբաց սրճարան: Եթե ոչ մի կերպ չստացվի համոզել, գնացեք ձեր ընկերուհու հետ, այնուհետև պատմեք նրան, թե որքան լավ ժամանակ եք անցկացրել, հաջորդ անգամ նա անպայման կցանկա միանալ ձեզ:

http://shabat.am/

Просмотров: 651 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar