Ի՞նչ է խորհրդանշում ձեր նախընտրած գույնը - 15 Октября 2016 - sedablog
Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Понедельник, 2017-01-23
Главная » 2016 » Октябрь » 15 » Ի՞նչ է խորհրդանշում ձեր նախընտրած գույնը
loading...
9:16 PM
Ի՞նչ է խորհրդանշում ձեր նախընտրած գույնը

Ներկայացնում ենք գույների առանձնահատկությունները.

Սպիտակ. պարզության, անմեղության, մաքրության խորհրդանիշ, տարիքով մեծ մարդիկ, ովքեր այս գույնն են նախընտրում, ձգտում են կատարելության, անհնարին գաղափարների իրականացման և կորսված երիտասարդության վերականգնման մասին:

Կարմիր. առողջության, ուժի, կենսունակության խորհրդանիշ. այս գույնը նախընտրող մարդիկ ագրեսիվ են, եռանդուն, մարդամոտ կամ էլ ցանկանում են այդպիսին երևալ, նրանք լավատես են և տանել չեն կարողանում միատոնությունը:

Կարմրաշագանակագույն. մեծահոգության և համակրելիության խորհրդանիշ. նրանք, ովքեր նախընտրում են այս գույնը կյանքից ստացած դասերից շատ բան են սովորում և հեշտությամբ են հաղթահարում դժվարությունները:

Վարդագույն. սեր, նվիրվածություն և կիրք է խորհրդանշում. այն կանայք, ովքեր նախընտրում են այս գույնը հակված են մայրության, ինչպես նաև, պաշտպանության, յուրահատուկ վերաբերմունքի և հոգատարության կարիք են զգում, նրանք սիրում են նուրբ և փխրուն կնոջ տպավորություն թողնել, սիրում են ապահով և սիրված զգալ:

Նարնջագույն. շքեղության, հաճույքի, երիտասարդության, հետաքրքրասիրության, անհանգստության, ուժի խորհրդանիշ. այս գույնը նախընտրողներն անկայուն են, փոփոխական, սակայն ջանում են սիրալիր լինել:

Դեղին. երջանկության, իմաստնության, երևակայության խորհրդանիշ. այս գույնը նախընտրողները մեծ նշանակություն են տալիս մտավոր ունակություններին

Կանաչ. ներդաշնակության և հավասարակշռության խորհրդանիշ. այս գույնը նախընտրողներն անկեղծ, թիմային, շփվող մարդիկ են, նախապատվություն են տալիս խաղաղությանը, պարկեշտ և համբերատար են:

http://shabat.am/

Просмотров: 459 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ՓԱԿԵԼ