Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Четверг, 2017-06-22
Главная » 2016 » Октябрь » 19 » Հացը ջեռոցում պանրով և սխտորով
loading...
6:14 PM
Հացը ջեռոցում պանրով և սխտորով

Այս ուտեստը շատ համեղ է: Երկրորդ օրը այն ավելի համեղ կդառնա քանի որ կներծծի սերուցքային կարագը և սխտորը, սակայն այն այնքան համեղ է, որ դժվար թե մնա հաջորդ օրվան: Այդ պատճառով պատրաստեք շատ:

Բաղադրիչներ.

- Սերուցքային կարագ 100 գր
- Ձիթապտղի յուղ 2 ճաշի գդալ
- Սխտոր 2 կտոր
- Բատոն 1 հատ
- Պինդ պանիր 150 գր
- Մաղադանոս մեկ փունջ
- Աղ, պղպեղ` ըատ ճաշակի:

Պատրաստման եղանակը.

600x580

Վերցրեք սխտորը, կտրատեք վերևի և տակի մասերը, դրեք այն փայլաթղթով ծածկված ջեռոցի ամանի մեջ, վրան լցրեք ձիթապտղի յուղ և դրեք ջեռոցի մեջ՝ 170 աստիճանի տակ մինչև փափկելը: Թողեք այն սառչի, այնուհետև խոշոր կտրատեք:

Փափկացրեք սերուցքայն կարագը, քերեք պանիրը, կտրատեք կանաչին: Խառնեք բաղադրիչները: Ավելացրեք սխտորը, լցրեք աղ, պղպեղ:

Դրեք կտրատած հացն ամանի մեջ, տաքացրեք ջեռոցը 240 աստիճան, միացրեք «Գրիլ» ռեժիմը, հացի վրա քսեք խառնուրդը և ուղարկեք այն ջեռոց՝ 5 րոպեյով: Համեղ հացը պատրաստ է: Թողեք այն մի քիչ սառչի և մատուցեք:

Աղբյուր՝ LADYNEWS.am

Просмотров: 1698 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->