Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Вторник, 2017-07-25
Главная » 2016 » Октябрь » 19 » Մեջքն ուղղելու ամենարդյունավետ վարժությունը
loading...
8:27 PM
Մեջքն ուղղելու ամենարդյունավետ վարժությունը

Մեջքն ուղղելու ամենարդյունավետ վարժությունը

Աշխարհում բավական մեծ է ողնաշարի հետ խնդիրներ ունեցող մարդկանց թիվը: Խնդիրներն առաջանում են ոչ ճիշտ ապրելակերպի, սպորտով չզբաղվելու, աշխատանքի բնույթի և մի շարք այլ պատճառներով: Ողնաշարի առանցքի յուրաքանչյուր շեղում նորմայից բերում է ողնաշարի դեֆորմացիաների, որոնք ըստ տիպերի լինում են.

սկոլիոզ

կիֆոզ

լորդոզ

Ամենատարածված և հաճախակի հանդիպող ձևերից են սկոլիոզը և կիֆոզը:

Ի՞նչ է սկոլիոզը


Դա ողնաշարի առանցքի կողմնային շեղումն ու ողերի պտույտն է միջին գծից: Սկոլիոզները լինում են ֆունկցիոնալ և կառուցվածքային: Սովորաբար աղջիկների մոտ հանդիպում է ավելի հաճախ, քան տղաների մոտ: Սկոլիոզների 70%-ը դասակարգվում են հետևյալ կերպ.
1. Ինֆանտիլ- հանդիպում է 0-3 տարեկան երեխաների մոտ 
2. Պատանեկան- 4-11 տարեկան երեխաների մոտ 
3. Դեռահասների- սեռական հասունացման սկզբից մինչև ոսկրային աճի վերջը 
4. Մեծահասակների մոտ

ԿԻՖՈԶ

Հանդիպում են բնածին և ձեռքբերովի կիֆոզներ: Ձեռքբերովի կիֆոզները հիմնականում հանդիպում են պատանեկան տարիքում: 
Գանգատներ. սխալ կեցվածք, մեջքի կորություն, շուտ հոգնածություն, ցավ: Կարող է լինել կրծքային, կրծքա-գոտկային և գոտկային կիֆոզ: Հիվանդության սկզբում կեցվածքի դեֆորմացիաները կարող են ուղղվել, բայց աստիճանաբար, 6-9 ամսվա ընթացքում, առաջանում է դեֆորմացիայի ֆիքսվածություն:

Այժմ առաջարկում ենք ողնաշարն ուղղելու ամենաարդյունավետ վարժություններից մեկը, որը կոչվում է "Ոսկե ձկնիկ":

Այս վարժությունը նպաստում է կեցվածքի լավացմանը, սկոլիոզի բուժմանը: Զգալիորեն լավացնում է արյան շրջանառությունը և աղիների աշխատանքը: Այն պետք է կատարել ամբողջությամբ թուլացած վիճակում: Անհրաժեշտ է պառկել մեջքի վրա, թուլացնել մարմինը, ոտքերը ուղիղ, մատները ձգված դեպի ետ: Ոտքերի ներբաններն իրար զուգահեռ են: Ձեռքերը ծալված և դրված են վզի տակ: Այդ դիրքով պետք է պատկերել լողացող ձուկ, գալարվել և ցնցվել ամբողջ մարմնով: Վարժությունն անհրաժեշտ է կատարել օրը 1-2 անգամ՝ առավոտյան և երեկոյան:

Ինչու՞մ է "Ոսկե ձկնիկ" վարժության բացառիկությունը:

Այն օգնում է ուղղել ողերի ծայրերին գտնվող ելունների դեֆորմացիաները: Դրանց միջով են անցնում ողնաշարի նյարդաթելերը: Վարժությունն օգնում է վերացնել չափից մեծ լարվածությունը և պերիֆերիկ նյարդային համակարգի կաթվածը: Զգալիորեն լավանում է աղիների աշխատանքն ու դրանց անցանելիությունը: Կանոնավոր կատարեք այս վարժությունը և կզգաք տարբերությունը:

 

 

ԲԱՐՈՄԵՏՐ

Просмотров: 397 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

--> -->