Այլևս երբեք կոշիկների և պայուսակների սիլիկոնե ԱՅՍ փաթեթները դեն չեք նետի - 20 Октября 2016 - sedablog
Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Среда, 2017-03-29
Главная » 2016 » Октябрь » 20 » Այլևս երբեք կոշիկների և պայուսակների սիլիկոնե ԱՅՍ փաթեթները դեն չեք նետի
loading...
7:33 PM
Այլևս երբեք կոշիկների և պայուսակների սիլիկոնե ԱՅՍ փաթեթները դեն չեք նետի

1. Թրջված հեռախոս

 

Եթե Դուք ջուրն եք գցել կամ «լվացել» եք Ձեր բջջային հեռախոսը, ուրեմն հանեք մարտկոցը, սիմ քարտը և մի ամբողջ գիշեր այն թողեք սիլիկագելով լի ամանի մեջ։ Այն կներծծի ամբողջ խոնավությունը։

2. Խոնավ հագուստ

 

Եթե հանգստանալուց վերադառնալիս Ձեր շորերը դեռ խոնավ են, ապա ճամպրուկի մեջ սիլիկագելի մի քանի փաթեթ դրեք, և խոնավությունն ու դրա տհաճ հոտը կվերանան։

3. Տհաճ հոտով սպորտային պայուսակը 

 

Մարզասրահի սպորտային պայուսակի և պահարանի տհաճ հոտը հաճելի երևույթներից չեն։ Եթե Ձեր պայուսակում լինեն սիլիկագելի մի քանի փաթեթիկներ, ապա գոնե մի փոքր այդ հոտը կմեղմվի։

4. Քրտնած լուսանկարչական ապարատ

 

Լուսանկարչական ապարատի օբյեկտիվը կարող է քրտնել, եթե այն տեղափոխում եք ցուրտ վայրից տաք վայր։ Եվ այդ ժամանակ էլ այս հրաշալի գելը կգա օգնության։ Օրինակ, այն կարող եք դնել ապարատի պատյանի մեջ։

5. Սերմերի պահպանում

 

Եթե տանը կան սերմերի փաթեթավորված տուփեր, ապա պետք է շատ ուշադիր լինել, որպեսզի ձմռանը դրանք չխոնավանան։ Բայց դա խնդիր չէ, եթե վերցնեք հերմետիկ մի տարա, դրա մեջ լցնեք սերմերի փաթեթներն ու սիլիկագելը։ Կարող եք այլևս չանհանգստանալ։

http://shabat.am/

Просмотров: 3322 | Добавил: sedablog1 | Рейтинг: 5.0/1
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->