Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Понедельник, 2017-05-29
Главная » 2016 » Октябрь » 21 » Հրաշագործ կաղամբի օգտակար հատկությունները
loading...
1:30 PM
Հրաշագործ կաղամբի օգտակար հատկությունները

Կաղամբից կերակուր պատրաստելիս դժվար թե մարդու մտքով անցնի, որ այդ բանջարեղենը բացի համեղ և օգտակար լինելուց նաև բուժիչ հատկություններով է օժտված։ Հին հույները կաղամբինվերագրում էին այնպիսի բուժիչ հատկություններ, ինչպիսիք են` վերքերի ապաքինումը, անքնությանբուժումը, նյարդային գրգռվածության թոթափումը։ Դեռևս մ.թ.ա. VI դարի մտածող Պյութագորասը հիշատակել է, որ կաղամբը ապահովում է ճիշտ մարսողություն և ստեղծում լավ տրամադրություն։ Հին հռոմեացիները կաղամբի հյութն օգտագործում էին ուժեղ գլխացավերի դեպքում և խորապես հավատացած էին, որ այն բարձրացնում էօրգանիզմի դիմադրողականությունը զանազանհիվանդությունների, այդ թվում` ժանտախտի հանդեպ։ Հին Եգիպտոսում խաշած կաղամբը մատուցում էին որպես աղանդեր` հավատացած լինելով, որ այն բարելավում է մարսողությունը։ Հին ժամանակներում կաղամբին նույնիսկ մոգական հատկություններ էին վերագրում։ Օրինակ. Ալեքսանդր Մակեդոնացին մարտից առաջ իր զինվորներին կաղամբով էր կերակրում՝ համոզված լինելով, որ կաղամբն ուժ կտա նրանց բազուկներին, և այս կերպ հաղթանակն ապահովված կլինի։ Իսկ Գերմանիայում անգամ կաղամբի արձան են կանգնեցրել:

Ո՞րն է կաղամբի օգտակարությունը

Կաղամբը վիտամին C-ի բնական ամբար է. այդ արժեքավոր նյութը կաղամբում ավելի շատ է, քան մերձարևադարձային կիտրոնում և նարնջում։ Կաղամբը հարուստ է նաև B, P, K խմբի վիտամիններով, ինչպես նաև` «հակախոցային գործոն» համարվող U (յու) վիտամինով։ Կաղամբում կան մեծ քանակությամբ ծծումբ, կալցիում, կալիում, ֆոսֆոր պարունակողհանքային նյութեր, ինչպես նաև` լիզոցիմ, որն օժտված է արտահայտված մանրէասպան հատկություններով։ Կաղամբը հարուստ է նաև ֆիտոնցիդներով, իսկ ածխաջրի ցածր տոկոսայնության շնորհիվ այն ծայրաստիճան օգտակար է շաքարային դիաբետով տառապող հիվանդներին։

Թթու դրած կաղամբ

Գարնանը, երբ թարմ միրգն ու բանջարեղենը դեռևս չեն հասունացել, իսկ նախորդ տարվանն արդեն վիտամինազրկվել է, խորհուրդ է տրվում օգտագործել թթու դրած կաղամբ, քանի որ ճիշտ թթվեցման դեպքում այն գրեթե ամբողջությամբ պահպանում է վիտամինների և հանքային աղերի պաշարները։ Հարկ է նշել, որ ամբողջական գլխով կամ խոշոր կտորներով թթվեցրած կաղամբում վիտամինների ևհանքային նյութեր, պարունակությունը կրկնակի անգամ ավելի շատ է, քան մանր կտրատած կամ քերիչով անցկացրած թթու դրած կաղամբում։

Պետք է հետևել, որ թթվեցրած կաղամբը ընկղմված լինի աղաջրի մեջ և պահվի սառը տեղում։ Ի դեպ, թթվեցրած կաղամբի աղաջուրը շատ օգտակար է, քանի որ նրա մեջ են անցնում կաղամբի շատ օգտակար բաղադրամասեր։ Այնպես որ, նա ոչ միայն համեղ է, այլև առողջարար։

Կաղամբաբուժություն

Բուժական նպատակներով օգտագործում են ինչպես թարմ, այնպես էլ թթու դրած կաղամբ։ Նրանց, ովքեր ավել քաշի խնդիր ունեն,բժիշկները խորհուրդ են տալիս օգտագործել թարմ կամ թթու կաղամբի հյութ։

Կաղամբահյութի թրջոցները կարող են օգնել հոդային հիվանդությունների բուժման ժամանակ։ Հարկավոր է վերցնել բրդյա կտոր, թրջել կաղամբահյութի մեջ և դնել հիվանդ հոդին։ Քիչ ժամանակ անց հիվանդը կնկատի, թե ինչպես են ցավերը մեղմանում։ Որքինի ժամանակ կաղամբի տերևները եփում են կաթի մեջ, այնուհետև ավելացնում ցորենի թեփուկներ և ստացված զանգվածը թրջոցների տեսքով դնում մաշկի ախտահարված հատվածներին։ Թարմ կաղամբի տերևներից պատրաստված խյուսը արագորեն օգնում է թարախային վերքերի ապաքինման ժամանակ։

Կաղամբահյութ

Որոշ մասնագետների կարծիքով կաղամբի ամենաօգտակար բաղադրամասը վերջինիս հյութն է։ Կաղամբի հյութն օգտագործելիս հարկ է հիշել, որ այն երկարատև պահպանման պիտանի չէ։ Այդ պատճառով էլ հյութը պետք է թորել փոքր մասնաբաժիններով` 1 բաժակից մինչև 1լ։ Իսկ եթե, այնուամենայնիվ, պահելու խնդիր է առաջանում, ապա կաղամբահյութն անհրաժեշտ է պահել միայն ապակե կամ արծնապատ տարայի մեջ։

Շնորհիվ իր ապաքինող հատկությունների` կաղամբի հյութը լայնորեն կիրառվում է ստամոքսի և տասներկումատնյա աղիքիխոցայինհիվանդությունների ժամանակ։ Այն բարելավում է ստամոքսի լորձաթաղանթի լիպիդային նյութափոխանակությունը և մարսողական գործընթացը։ Կաղամբահյութն օժտված է ոսկեգույն ստաֆիլոկոկկերի և պալարախտի միկոբակտերիաներիհանդեպ արտահայտված հականեխիչ հատկություններով։ Այն օրգանիզմից արտամղում է խոլեսթերինը և թունավոր նյութերը։ Կաղամբահյութն օգտակար է նաև ցածր թթվայնության գաստրիտների դեպքում։ Անգինայի ժամանակ խորհուրդ է տրվումկոկորդը ողողել ջրի հետ նոսրացված կաղամբահյութով` 1։1 հարաբերակցությամբ։ Կաղամբահյութն օգտակար է հազի դեպքում` մեղրի հետ խառնած։

Քերած թարմ կաղամբը, ինչպես և կաղամբահյութը ցուցված են նաև երկարատև չբուժվող վերքերի և խոցերի դեպքում։ Այրվածքների բուժման ժամանակ կաղամբահյութը խառնում են ձվի սպիտակուցին ու ստացված զանգվածով մշակում վերքերը։

Կաղամբը դիմահարդարման ոլորտում

Քանի որ կաղամբահյութը «երիտասարդացնող» հատկություններով է օժտված, հաճախ այն կիրառում են տարբեր դիմաքսուքների պատրաստման մեջ։ Կաղամբահյութով ներծծված թանզիվը դնում են դեմքին և պահում 10-15 րոպե, որից հետո դեմքը լվանում են սառը ջրով։ Նման միջամտությունները ցուցված են թոշնած ու կնճռոտված մաշկի համար և ճիշտ կլիներ կիրառել շաբաթական 2-3 անգամ։

Ինչ վերաբերում է յուղոտ մաշկին, ապա թրջոցները պետք է լինեն թթու դրած կաղամբի հյութով (իհարկե, առանց քացախի և շաքարի պարունակության)։ Նման դիմակները կիրառում են շաբաթական մեկ անգամ և պահում են 30 րոպե։ Այսպիսով մաշկը դառնում է հարթ և առաձգական:

Անվտանգության կանոնները

Թթու դրած կաղամբը ամենևին էլ դիետիկ սնունդ չէ։ Նրանում կան աղ, ալկոհոլ, թթուներ, որոնք գոյանում են խմորման ժամանակ։ Հետևաբար այն ոչ բոլորին է օգտակար։ Այսպիսով, մարսողական համակարգի, լյարդի, լեղապարկի և երիկամներիբորբոքային, ինչպես նաև` միզաքարային հիվանդությունների դեպքում այս կերակրատեսակին պետք է խիստ վերապահումով մոտենալ։ Զգուշություն պետք է ցուցաբերել նաև սրտային անբավարարության, զարկերակային գերճնշման և արտահայտվածաթերոսկլերոզի դեպքում։

ՀԵՏԱՔՐՔԻՐ Է ԻՄԱՆԱԼ

Անգլիացի նավարկող և ծովագնաց Ջեյմս Կուկը պնդում էր, որ իր շուրջերկրյա ճանապարհորդության հաջողության հիմնական պատճառներից մեկն այն էր, որ նավարկության սննդապաշարի հիմնական բաղադրիչներից էր թթու դրած կաղամբը։ Շնորհիվ այդսննդամթերքի, նավարկության ողջ ընթացքում նավագնացներից և ոչ մեկը չհիվանդացավ։ Թթու կաղամբը և սխտորը անփոխարինելի դեր են ունեցել նաև բևեռագնացների համար` փրկելով վերջիններիս այնպիսի ծանր հիվանդությունից, ինչպիսին լնդախտն է։

Просмотров: 452 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->