Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Четверг, 2017-09-21
Главная » 2016 » Октябрь » 22 » Ում խորհուրդ չի տրվում լսել տխուր երաժշտություն
loading...
1:12 PM
Ում խորհուրդ չի տրվում լսել տխուր երաժշտություն

Ֆիլլանդիայի և Մեծ Բրիտանիայի գիտնականների համատեղ ուսումնասիրությունը բացահայտել է, թե ինչու է մարդկանց դուր գալիս տխուր երաժշտություն լսել:
Հետազոտության շրջանակներում կամավորների համար միացրել են նախկինում երբեք չլսած տխուր երաժշտություն և հետևել են նրանց սրտի ռիթմի աշխատանքին և մաշկի էլեկտրական աազդեցությանը:
Որպեսզի գնահատեն հետազոտվողների էմոցիոնալ վիճակը, նրանց առաջադրվեց փորձի սկզբում և վերջում հարցաթերթիկ լրացնել: Մասնագետները հաշվի էին առել նաև մասնակիցների երաժշտական նախապատվությունը: Բացի այդ, երաժշտությունը լսելուց հետո կամավորներին առաջադրվեց ուսումնասիրել 25 քարտեր, որոնց վրա պատկերված էրն տարբեր էմոցիաներ արտահայտող մարդկային դեմքեր: Ակնկալվում էր, որ փորձարկվողները կերպարներին կտան բնութագիրն, որն համապատասխան է իրենց այդ պահին ունեցած տրամադրությանը:
Արդյունքում, տխուր երաժշտության ազդեցությունը գիտնականները բնութագրեցին երեք գործոնների տեսանկյունից. տխրությունը կարող է կապված լինել վերապրման, թուլացման և անհանգստության հետ:
Վերապրում և թուլացում ապրող հետազոտվողները բավարարվածություն էին ստանում տխուր երաժշտություն լսելիս: Իսկ այն մարդիկ, ովքեր տխուր երաժշտություն լսելիս անհանգստություն էին զգում, բացասական ապրումներ ունեցան և նրանց մոտ աճեց անհանգստության ահազանգը:

http://shabat.am/

Просмотров: 630 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar