Ֆեյխոյա. չափազանց օգտակար էկզոտիկա - 22 Октября 2016 - sedablog
Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Вторник, 2017-02-28
Главная » 2016 » Октябрь » 22 » Ֆեյխոյա. չափազանց օգտակար էկզոտիկա
loading...
6:39 PM
Ֆեյխոյա. չափազանց օգտակար էկզոտիկա

Բոլորովին վերջերս մենք չէինք էլ լսել այս պտղի` ֆեյխոայի մասին: Պետք է ասել, որ մեր էկզոտիկ հյուրը վիտամինների իսկական աղբյուր է: Ֆեյխոյան ցածր, մշտադալար թուփ է, զարմանալիորեն գեղեցիկ ծաղիկներով: Իսկ ահա պտուղները փոքր են և աչքի չընկնող: Բույսի հայրենիքը Հարավային Ամերիկան է: Եվրոպա է հասել միայն 19-րդ դարի վերջին: Այժմ աճում է նույնիսկ Ռուսաստանի հարավում` Կրասնոդարի շրջանում, և Վրաստանում, քանի որ դիմանում է մինչև 15˚C ցրտին: "Ֆեյխոա" անունը ստացել է Բրազիլիայի բնական գիտությունների թանգարանի տնօրեն Ջոանի դե Սիլվա Ֆեյխոայի անունից (Joani de Silva Fejio): 
Հասուն պտղի միջուկը հյութեղ է, թթվաշ համ և հաճելի բույր ունի: Պտղամաշկն ամուր է և տտիպ, քանի որ պարունակում է տանին և շատ այլ ֆենոլային միացություններ: Ֆեյխոայի ամենակարևոր առանձնահատկությունն այն է, որ այնքան յոդ է պարունակում, ինչքան չկա գիտությանը հայտի ոչ մի մրգի կամ բանջարեղենի մեջ: Ավելին, այդ յոդը գտնվում է լուծվող միացությունների մեջ, հետևաբար արագ և հեշտությամբ յուրացվում է օրգանիզմի կողմից: 1կգ պտղում կա 10մգ յոդ: Վերջինս մեզ շատ անհրաժեշտ է, քանի որ վահանաձև գեղձի հորմոններն արտազատվում են յոդի օգնությամբ: Ուստի ֆեյխոյան անփոխարինելի է վահանձև գեղձի աշխատանքի խանգարումների բուժման և պրոֆիլակտիկայի համար: Ֆեյխոյան հայտնի է նաև պեկտինի մեծ քանակությամբ, որը արյան մեջ իջեցնում է խոլեստերինի մակարդակը: Հետևաբար պտուղը նպաստում է անոթների մաքրմանն ու ամրացմանը և պայքարում է աթերոսկլերոզի դեմ: Իակ վիտամին C-ի հսկայական քանակությունն ապահովում է անոթների էլաստիկությունը: Հիպերտոնիկների և սրտանոթային հիվանդություններ ունեցողների համար այս պտուղն իսկական գանձ է: Ֆեյխոայից ստացված եթերայուղն ունի հակաբակտերիալ ազդեցություն, քանի որ նրանում պարունակող ֆիտոնցիդները շատ արագ վերացնում են վնասակար միկրոօրգանիզմները: Եթե անձրևոտ ու ցուրտ եղանակին մրսել ու վարակվել եք գրիպով, տուն հասնելուն պես մեղրով ֆեյխոյա կերեք: Իսկ այժմ մի քանի բաղադրատոմս

  • Վահանձև գեղձի հիվանդությունների բուժման և պրոֆելակտիկայի համար 2-3 շաբաթ ամեն օր կերեք 250-300գ ֆեյխոյա` այդ քանակությունը բաժանելով 2-3 չափաբաժնի:
  • Աթերոսկլերոզով հիվանդներին խորհուրդ է տրվում մսաղացով աղալ ֆեյխոայի թարմ պտուղները և խառնել նույն քանակությամբ մեղրի կամ շաքարավազի հետ: Այդ խառնուրդից պետք է ուտել օրեկան 1ճ.գ: Դա բավական է: Այդ միջոցը լավ ազդեցություն է թողնում նաև լյարդի վրա: Կարելի է երկար ժամանակ պահել ապակե հերմետիկ տարաներում:
  • Աթելոսկլերոզի պրոֆելակտիկայի համար պատրաստեք հետևյալ աղցանը: Խառնեք 400գ խաշած, քերած բազուկ և 150գ կտրատած ֆեյխոա: Կարող եք ավելացնել նաև 1ճ.գ. ընկույզ և արևածաղկի կամ ձիթապտղի յուղ:


ԲԱՐՈՄԵՏՐ

Просмотров: 7493 | Добавил: sedablog1 | Рейтинг: 1.5/2
loading...
Всего комментариев: 0
avatar
http://uraxik.ru/sedaAAAAA.htm

ՓԱԿԵԼ