Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Понедельник, 2017-05-29
Главная » 2016 » Октябрь » 23 » Ուժեղ կնոջը գրավելու ութ ստուգված քայլ
loading...
6:24 PM
Ուժեղ կնոջը գրավելու ութ ստուգված քայլ

Ասում են, որ ուժեղ և ինքնուրույն կանայք շատ ավելի գրավիչ են, սակայն նրանց հասնելն այդքան էլ հեշտ բան չէ, քանի որ նրանց նշաձողը միշտ բարձր է։ Եվ քիչ չեն դեպքերը, երբ տղամարդիկ, ցանկանալով հասնել նրանց, կես ճանապարհից հիասթափվում, սիրաթափվում են ու անցնում ավելի հեշտ տարբերակի։ Ու սովորաբար նման տղամարդկանց սրտում այդ ինքնուրույն կինը, թեկուզ փոքրիկ, բայց անպայման մի տեղ ունենում է։ Իսկ ինչպե՞ս հասնել նման կանանց։

1. Որոշում կայացրեք

Ցույց տվեք, որ դուք կարող եք որոշում կայացնել՝ անգամ նրա փոխարեն։ Սկզբում գուցե նա սեթևեթի կամ չընդունի, սակայն ցանկացած կնոջ, անգամ ինքնուրույն, դուր է գալիս, որ տղամարդը հաստատակամ է։ Որոշեք, թե որ ռեստորան եք գնում, ինչ ֆիլմ եք դիտում և այլն։

2. Եղեք կրեատիվ

Ինքնուրույն և ուժեղ կանայք նախընտրում են կրեատիվ ու ստանդարտից դուրս մտածող տղամարդկանց։

3. Եղեք համբերատար

Ուժեղ և ինքնուրույն կանայք դժվարությամբ են կարողանում անգամ մի փոքր տարածք տրամադրել տղամարդուն, քանի որ նրանք վախենում են սխալվել։ Եղեք համբերատար և մի շտապեք, քանի որ շտապողականությունից անգամ ուժեղ կանայք են խուսափում։ Այնպես որ, անգամ եթե մերժում եք ստանում, մի վհատվեք ու սպասեք։ Բայց ոչ թե նստեք թախտին ու սպասեք, այլ ուրիշ քայլեր ձեռնարկեք ու մի ընկրկեք։

4. Զբաղվեք ինքնազարգացմամբ

Շատ կարևոր հատկանիշ, որ ուժեղ կանայք գնահատում են տղամարդու մեջ, դա ինքնակատարելաոգործման ձգտումն է։ Հաջողակ կինը ցանկանում է իր կողքին տեսնել ևս հաջողակ մեկին՝ անգամ իրենից հաջողակին։ Այնպես որ за дело.

5. Պատրաստ եղեք մարտահրավերների

Ուժեղ կանայք միշտ անսպառ ձգտումներ ունեն։ Հետևաբար, պատրաստ եղեք, քանի որ ձեզնից այլ սպասելիքներ կարող են ունենալ։

6. Արտահայտվեք

Որքան էլ որ պրագմատիկ լինեն ինքնուրույն ու ուժեղ կանայք, նրանց ներսում թաքնված է ռոմանտիկ մի անձնավորություն, ով կիսաքնած վիճակում է։ Բավական է մի քանի նուրբ խոսք ու նա քնից կարթնանա։

7. Մի կողմ դրեք ձեր հպարտությունը

Ուժեղ կանանց մոտ կա հպարտության մեծ զգացում։ Ու երբ դուք ցուցադրաբար մի կողմ դնեք ձեր հպարտությունը հանուն ձեր հարաբերությունների, դա անպայման կունենա հայելային էֆֆեկտ։


8. Նրան նոր բան սովորեցրեք

Որքան էլ որ ուժեղ և ինքնուրույն լինի կինը, նա ցանկանում է իր կողքն ունենա մի տղամարդ, ով իրեն կսովորեցնի ու նա խելոք կլսի։ Այդ միջավայրում նա իրեն հարմարավետ է զգում։
Եվ հիշեք, կանայք ուժեղ և ինքնուրույն են ոչ միայն և ոչ այնքան որ ուզում են, այլ որ ստիպված են, քանի որ երբ նրանց կողքին չկա տղամարդ, նրանք պետք է իրենց և՛ պաշտպանեն, և՛ խրախուսեն։ Իսկ եթե դուք ցույց տաք, որ ապահովում եք այդ ամենով, նա կլինի ձերը, քանի որ նա սպասում էր հենց ձեզ։


ԲԱՐՈՄԵՏՐ

Просмотров: 1493 | Добавил: sedablog1 | Рейтинг: 2.0/1
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->