Կանանց 11 հատկանիշ, որ դուր չի գալիս և "կատաղեցնում" է տղամարդուն - 24 Октября 2016 - sedablog
Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Вторник, 2017-03-28
Главная » 2016 » Октябрь » 24 » Կանանց 11 հատկանիշ, որ դուր չի գալիս և "կատաղեցնում" է տղամարդուն
loading...
3:50 PM
Կանանց 11 հատկանիշ, որ դուր չի գալիս և "կատաղեցնում" է տղամարդուն

Կարևոր հոդված կարևոր բաներ մասին․ կարդացեք այս հոդվածը ու փորձեք ձեզ դիտարկել կողքից․ գուցե դուք ունեք այդ հատկանիշներից։ 

1․Խնդիրներ առաջացնողներ

Տղամարդիկ չեն սիրում այնպիսի կանանց, ովքեր, անգամ եթե ունեն ինչ-ինչ խնդիրներ, չեն կարողանում ձերբազատվել դրանցից անգամ մտքով։ Նրանց համար անընդունելի է, երբ կինը, եթե իրեն ինչ-որ բան դուր չի գալիս, ամենուր ու բոլորի աչքին փաստարկում է այդ մասին։

2․Դրամայի սիրահարներ

Տղամարդիկ չեն սիրում, երբ կանայք անգամ գինու բաժակում փոթորիկ են փորձում սարքել ու այդ ամենը ուղեկցել լացուկոծով։ Չնայած նաև ասում են, որ տղամարդիկ սիրում են կանացի արցունքներ, բայց երևի այն դեպքում, երբ այդ արցունքները վախի ու անճարության են և գրկելով կարող են փրկել իրենց սիրելիին, հանգստացնել ու զգալ իրենց առնականությունը։

3․Հիվանդագին խանդողներ

Տղամարդիկ հաճախ են բողոքում, որ նրանց կանայք կարող են խանդել ցանկացած կնոջն առանց հիմնավորման։ Չնայած նման ասացվածք էլ կա, որ մոխիրն առանց կրակ չի լինում, բայց դե։ Սիրելի՛ կանայք, երբ ցույց եք տալիս, որ խանդում եք, դա շոյում է տղամարդու ինքնասիրությունը, բայց երբ դուք գիտեք, որ հիստերիկ խանդող եք, ապա փորձեք դա թաքցնել, եթե ձեզ համար թանկ են ձեր հարաբերությունները։


4․ "Լաչառներ"

Տղամարդիկ տանել չեն կարողանում, երբ իրենց կանայք ձայն են բարձրացնում, հատկապես ուրիշների ներկայությամբ։ Շատ տգեղ բան է, մի արեք։

5․Սխալ փնտրողներ

Ոչ ոք չի սիրում, երբ իրեն մեղադրում են։ Զգույշ եղեք ձեր որակումներում։

6․Հումորի զգացում չունեցողներ

Տղամարդիկ շատ են շոյվում, երբ նրանց հումորը հասկանում են։ Անգամ եթե չեք հասկանում, փորձեք հնարավորինս բնական ծիծաղել։ Տղամարդիկ հակված են բարդ իրավիճակներում հումորի տալ ամեն ինչ։ Նման դեպքերում, եթե դուք կրկին լուրջ դիրք բռնեք, ապա կարող եք իրավիճակն ավելի սրել։ Գնահատեք իրավիճակը ու ձեզ հարց տվեք, թե ինչ եք ուզում իրականում։ Պատին դեմ տալ չկա։

7․"Մայրեր"

Կան կանայք, ովքեր իրենց տղամարդկանց փոխարեն որոշում են, թե ինչպես վարվեն կամ ինչ հագնեն․ այնպես, ինչպես կվարվեին փոքր երեխաների հետ։ Նրանց թվում է, թե տղամարդը չի կարող ինքնուրույն որոշել, թե ինչ հագնի կամ ինչպես պլանավորի իր օրը։ Այդ ամենը կարելի է անել դիվանագիտորեն և նուրբ։ Պարտադիր չի տղամարդը հասկանա, որ դուք եք որոշում նրա փոխարեն։ ″Էս վերնաշապիկի մեջ դու շատ ինքնավստահ տեսք ունես″։ Այ սա ասում եք, որ վայրկենական զգում, թե ինչ ինքնավստահ դեմք է ընդունում ձեր տղամարդը ու հագնում հենց այդ վերնաշապիկը։

8․Սեփական անձի նկատմամբ թերարժեքություն ունեցողներ

Հիշեք մի բան․ երբեք ու երբեք մի՛ թերագնահատեք ձեզ տղամարդու առաջ։ Նրանք սիրում են իրենց գինն իմացող կանանց։ Երբեք բարձրաձայն մի՛ համեմատվեք ուրիշ կանանց հետ, քանի որ նա էլ կարող է սկսել համեմատել։

9․Սուբյեկտիվներ

Տղամարդիկ երբեք չեն հասկացել ու չեն հասկանա նման կանանց։ Այս տիպի կանանց թվում է, թե տղամարդկանց ուղեղին կպած է կանացի կոդերը ապակոդավորող բյուրեղյա մի ապարատ։ Նրանք ասում են ինչ-որ բան և ակնկալում, որ տղամարդը կհասկանա, թե ինչ նկատի ունեն նրանք ու միշտ մեղադրում, որ նրանց չեն հասկանում։ Սիրելի՛ կանայք, ասեք այն, ինչ նկատի ունեք, ավելի պարզ, ասեք հենց այն, ինչ ուզում եք, որ ձեր տղամարդիկ հասկանան, որ հետո չմեղադրեք, որ ձեզ չեն հասկանում։


10․ Կպչուններ

Տղամարդուն տվեք սեփական տարածք, շնչելու օդ ու մտածելու ժամանակ։ Մի՛ զզվացրեք նրան ՍՄՍ-ներով, որ արդեն կարոտել եք, չեք կարող առանց նրա և այլն։ Այդ բառերը թողեք նրան։

11 Փորփրողներ

Տղամարդկանց դուր չի գալիս, երբ փորփրում են նրա կյանքը։ Իհարկե կանացի բնույթը կարող է դա ենթադրել, բայց փորփրելուց այնպես արեք, որ նա չնկատի։ Խուսափեք հարցախեղդ անելուց հատկապես նրա անցյալից։ Տղամարդուն ժամանակ է պետք, ու երբ նա պատրաստ լինի, նա կպատմի այն, ինչ հարմար է գտնում։ Իհարկե, եթե դա ձեզ բավարար չի, ապա փորձեք ինքներդ գտնել, բայց զգույշ, քանի որ նա կարող է այդ մասին իմանալ։
Ի վերջո, տղամարդիկ չեն սիրում վուլգար, ստախոս կանանց։ Չնայած կանայք էլ հաստատ չեն սիրի վուլգար ու ստախոս տղամարդկանց։

Սիրեք իրար ու եղեք երջանիկ։

 


ԲԱՐՈՄԵՏՐ

Просмотров: 1048 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->