Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Среда, 2017-09-20
Главная » 2016 » Октябрь » 26 » Սենյակային 5 բույսեր, որոնք կօգնեն ազատվել անքնությունից
loading...
4:46 PM
Սենյակային 5 բույսեր, որոնք կօգնեն ազատվել անքնությունից

Ցավոք, մեր օրերում բազմաթիվ մարդիկ տառապում են քնի խանգարումներից, գիշերային սարսափներից, անքնությունից:
Այդուհանդերձ, գոյություն ունի պարզ և բնական ճանապարհ քունը լավացնելու և վերջապես մի փոքր հանգստանալու: Ձեզանից յուրաքանչյուրը կարիք ունի իր ննջասենյակում տեղադրելու հետևյալ բույսերից որևէ մեկը՝ հանգստանալու և հանգիստ մթնոլորտ ստեղծելու համար:

Սպիտակ ժասմին

Չնայած իր արտահայատված հոտին, ժասմինի բուրմունքն ունի հզոր բուժիչ հատկություններ: Այդ հատկություններն օգտագործվել են հազարավոր տարիների ընթացքում՝ անհանգստությունը մեղմելու և քունը խթանելու համար:

"Օձի" բույս

Այս բույսը գիշերվա ընթացքում արտադրում է ավելի մեծ քանակությամբ թթվածին, քան օրվա ընթացքում, այսպիսով արդյունավետորեն լավացնելով օդի որակը և օգնելով հեշտությամբ շնչելուն:

Նարդոս

Նարդոսի հանգստացնող հատկություններն օգտագործվել են դարեր շարունակ, քանի որ այն արդյուանավետորեն թեթևացնում է անհանգստությունը և սթրեսը: Այն նաև դանդաղեցնում է սրտի ռիթմը և ննջասենյակում ապահովում է հանգիստ մթնոլորրտ՝ կատարյալ դարձնելով հանգիստը և քունը:

Անգլիական բաղեղ

Անգլիական բաղեղն ամենահեշտ աճող բույսերից է և մեծապես լավացնում է օդի որակը: Այն օդից ներծծում է տոքսինները, արտադրում է թթվածին և օգնում շնչառությանը:

Ալոե վերա

Գիշերվա ընթացքում այս բույսը արտադրում է մեծ քանակությամբ թթվածին, որը օգնում է ազատվել անքնությունից և ապահովում է քնելու համար անհրաժեշտ հանգիստը:

ԲԱՐՈՄԵՏՐ

Просмотров: 2900 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar