Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Четверг, 2017-07-20
Главная » 2016 » Октябрь » 29 » Նռան կեղևի օգտակարությունը
loading...
1:21 PM
Նռան կեղևի օգտակարությունը


Նուռը ոչ միայն մեր ազգային խորհրդանիշներից մեկն է, այլ նաև համեղ և օգտակար պտուղ:


Շատերն են լսել նռան կեղևի օգտակարության մասին, բայց թե օրգանիզմում առաջացած ի՞նչ խնդիրների դեպքում է այն ավելի անհրաժեշտ՝ քչերը գիտեն: Մենք մեր հոդվածներից մեկում արդեն անդրադարձել ենք այդ պտղի բուժիչ հատկություններին. (http://www.barometer.am/news/facts/20151001/7629/): Այժմ ներկայացնենք մի քանի մանրամասներ նրա ոչ պակաս օգտակար կեղևի մասին՝ թե թարմ, թե չորացրած վիճակում:


Հենց ամռանն են տարբեր բակտերիաներն ավելի ակտիվ ներթափանցում մեր օրգանիզմ, և հենց այդ ժամանակ մեզ օգնության է գալիս հրաշք մրգի բուժիչ կեղևը: Այն հակաբորբոքային և հակաբակտերիալ զարմանալի հատկություններ ունի:


⋅Նախևառաջ նշենք նրա ամենաօգտակար և բուժիչ նպատակներով հաճախակի կիրառվող հատականիշը: Շատերին ատամնաբույժները խորհուրդ տված կլինեն նռան կեղևից պատրաստած թուրմով բերանի խոռոչի ողողումներ: Լնդերի բորբոքումները, բերանի խոռոչում բակտերիանների առկայությունը կարող են վնասել մեր ատամները և դրա դեմ պայքարելու լավագույն միջոցներից է նռան կեղևը: Շատ ավելի արդյունավետ են թրջոցները: Թանզիֆը թրջում եք թուրմի մեջ և դնում լնդերին, թողնում 5 րոպե, որից հետո հանում՝ դնելով նոր թրջոց և կրկին 5 րոպե թողնում. հարկավոր է դնել մոտ 4-5 թրջոց: Այդ գործողությունը պետք է անել օրը մեկ անգամ, ամենաքիչը՝ 5 օր: Թուրմը պատրաստվում է շատ պարզ. 1-2 միջին չափի նռան կեղևի վրա ավելացնում եք 1 բաժակ եռացրած ջուր և թողնում առնվազն 3 ժամ: Նշենք նաև, որ այն հնարավոր է մի փոքր դեղնացնի ձեր ատամները. անհանգստանալ չարժե: Որոշ ժամանակ ատամի մածուկով լվանալուց հետո ատամները կրկին կվերականգնեն նախկին գույնը:

• Մյուս օգտակար հատկությունը ստամոքսի, աղիների հետ խնդիրների վերացումն է: 2-3 օր խմելով նռան կեղևից պատրաստված եփուկը՝ կկարողանաք ազատվել ստամոքսի ցավերից, աղիքային տարբեր խնդիրներից: Հրաշալի միջոց է փորլուծության ժամանակ: Հարկավոր է քաղցած վիճակում օրական 3 անգամ օգտագործել նռան մի պտղունց չորացրած, մանրացված կեղևից պատրաստած հեղուկը: Նռան կեղևը մեծ քանակությամբ ալկալոիդներ, իզոպելտերին և մեթիլիզոպելտերին է պարունակում, որոնք հակաճճվային մեծ ազդեցություն ունեն։ Անհրաժեշտ է մաքրել 40-50 գր նռան կեղև և լցնել 400 գր սառը ջրի մեջ՝ թողնելով 6 ժամ։ Այնուհետև ստացված զանգվածը տաքացնել թույլ կրակի վրա` մինչև լուծույթի կեսը գոլորշիանա, որից հետո քամել և խմել փոքր կումերով։ Մեկ ժամ անց կարելի է լուծողական խմել: 

• Նռան կեղևի թուրմը շատ օգտակար է երիկամների, լյարդի և հոդերի համար: Թուրմի պատրաստման համար հարկավոր է 2 թեյի գդալ մանրացված նռան կեղևը լցնել 1 բաժակ տաք ջրի մեջ և տաքացնել մոտ 30 րոպե, այնուհետև ստացված լուծույթը քամել: Այս թուրմը (50գր) հարկավոր է օգտագործել օրական 2-3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ։

Այսպիսով վայելելով համեղ միրգը, մի շտապեք դեն նետել նրա այդքան օգտակար կեղևը:

ԲԱՐՈՄԵՏՐ

Просмотров: 1053 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

--> -->