Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Воскресенье, 2017-04-23
Главная » 2016 » Октябрь » 30 » Գաստրիտի առաջացման պատճառները և բնական միջոցներ, որոնք առանց կողմնակի բարդությունների կօգնեն բուժել այն
loading...
1:03 PM
Գաստրիտի առաջացման պատճառները և բնական միջոցներ, որոնք առանց կողմնակի բարդությունների կօգնեն բուժել այն


Մարդու ստամոքսը ներքին օրգան է, որը գտնվում է բարակ աղիքի և կերակրափողի միջև: Հենց ստամոքսում է տեղի ունենում մարսողության մեծ մասը:

 

Ստամոքսում գտնվող թթուներն ունենում են pH-ի ցածր մակարդակ, ինչը բավարար է սննդի միջոցով օրգանիզմ ներթափանցող բակտերիաները ոչնչացնելու համար:

 

Այսպիսով՝ աղեստամոքսային համակարգը պաշտպանվում է հնարավոր վարակներից, որոնք կարող են առաջացնել փորլուծություն: Սակայն այդ օրգանը կարող է նաև վարակվել և հիվանդանալ այնպիսի հիվանդություններով, ինչպիսին է գաստրիտը: Գաստրիտը կարող է առաջանալ լորձաթաղանթի բորբոքուման հետևանքով, ինչը հանգեցնում է այնպիսի խնդիրների, ինչպիսիք են փորափքանքը, այրոցքը, ախորժակի կորուստը, արյունահոսությունն ու որովայնի վերին հատվածի (էպիգաստրալ շրջան) ցավերը:

 

Գաստրիտի առաջացման պատճառ  կարող է հանդիսանալ.

 

·         ծխածոտի չարաշահումը,

 

·         ալկոհոլի չարաշահումը,

 

·         քրոնիկ սթրեսը,

 

·         սխալ սննդակարգը,

 

·         Pylori վարակը:

 

Գոյություն ունի գաստրիտի բուժման բազմաթիվ ավանդական մեթոդներ, սակայն դեղամիջոցների մեծ մասն առաջացնում են վնասակար կողմնակի բարդություններ:

 

Այնուամենայնիվ՝ կարելի է օգտագործել որոշ բնական միջոցներ և բարելավել օրգանզիմի վիճակը գաստրիտի ժամանակ՝ առանց կողմնակի բարդություններ առաջացնելու:

 

Բանական միջոցներ գաստրիտից ազատվելու համար

 

Բրնձի ջուր

 

Երկու բուռ բրինձը եփել մեկ լիտր ջրում, քամել եփուկը և խմել սառելուց հետո: Այս հեղուկը կօգնի մեղմացնել այրոցը և բուժել գաստրիտը:

 

Գազար և նեխուրի հյութ

 

Երկու գազարն ու մի քանի ճյուղ նեխուրի ցողունը խառնել, ավելացնել մի փոքր ջուր և հարիչով խառնել, մինչև դառնա համասեռ զանգված: Այս բուսական հյութը կօգնի մեղմացնել գաստրիտի ախտանշաններն ու այրոցը:

 

Կոճապղպեղ ու տանձ

 

Կոճապղպեղն ու տանձը խառնել հարիչի օգնությամբ մինչև դառնա համասեռ զանգված: Այս ըմպելիքն օժտված է ուժեղ հակաբորբոքային հատկություններով և շատ արդյունավետ է ստամոքսի բակտերիաների դեմ պայքարելու համար:

 

Խնձոր ու երիցուկ

 

Խնձորը մաքրել ու կտրարել, լցնել կաթսայի մեջ, ավելացնել երիցուկի մի քանի թարմ ծաղիկ և մի փոքր ջուր: Խառնուրդը եռացնել և թողնել, որ սառի: Եփուկը հարկավոր է խմել ամեն օր:

 

Մաղադանոսի հյութ

 

Խառնել մեկ լիտր ջուրը և մի փոքր մաղադանոսը և խմել ստացված հյութն ամեն օր: Հյութը կարելի է պահել սառնարանում:

 

Նյութի աղբյուրը՝ naturalcuresandhomeremedies.com

 

Просмотров: 1376 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->