7 պարզ միջոց կրունկների չորությունից ու ճաքերից ազատվելու համար - 30 Октября 2016 - sedablog
Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Суббота, 2017-01-21
Главная » 2016 » Октябрь » 30 » 7 պարզ միջոց կրունկների չորությունից ու ճաքերից ազատվելու համար
loading...
1:06 PM
7 պարզ միջոց կրունկների չորությունից ու ճաքերից ազատվելու համար


Կրունկների ճաքերն ու չորությունը բավական տարածված խնդիր է, որի պատճառ կարող են հանդիսանալ մաշկի չորությունը, անհարմար կոշիկները, սխալ հիգիենան կամ վիտամինների պակասը: Ճաքերը հարկավոր է անպայման բուժել, իսկ դրանց առաջացման պատճառները պարզելու համար անհրաժեշտ է դիմել բժշկի:

 

Եթե խնդիրը պայմանավորված է սնկային հիվանդությամբ, ապա բժիշկը կնշանակի համապատասխան դեղամիջոցները: Սակայն եթե ճաքերի առաջացման պատճառներն այլ են, ապա անհրաժեշտ է կրել ավելի հարմարավետ կոշիկ և ավելի ուշադիր լինել ոտքերի հիգիենայի հարցում: Takprosto.cc-ն ներկայացնում է 7 պարզ տնական միջոց, որոնք կօգնեն բարելավել ճաքած ու չոր կրունկների վիճակը:

 

Այս քսուքները, դիմակներն ու ոտքերի վաննաները կարելի է օգտագործել նաև կանխարգելիչ նպատակներով՝ որպես խնամքի միջոցներ:

 

Ինչպես ազատվել կրունկների ճաքերից

 

1.       Կիտրոն, աղ, գլիցերին և վարդի ջուր

 

Տարրայի մեջ գոլ ջուր լցնել, ավելացնել երեք պտղունց աղ, 15 կաթիլ կիտրոնի հյութ, մեկ թեյի գդալ գլիցերին և երկու թեյի գդալ վարդի ջուր: Ոտքերը 20 րոպե դնել այդ ջրի մեջ, այնուհետև թեթև տրորել կրունկները պեմզայով: Մեկ այլ տարրայի մեջ խառնել մեկական թեյի գդալ գլիցերինը, վարդի ջուրն ու կիտրոնի հյութը, այնուհետև ստացված զանգվածը քսել կրունկներին, հագնել երկու զույգ բամբակյա գուլպա և թողնել ամբողջ գիշեր: Առավոտյան լվանալ ոտքերը գոլ ջրով: Կրկնել այս պրոցեդուրան շաբաթական 3-4 անգամ:

 

2.       Բուսայուղ

 

Ոտքերը լավ լվանալ, չորացնել և կրունկներին մի փոքր բուսայուղ քսել: Հագնել բարակ բամբակյա գուլպաներ, իսկ վրայից մի զույգ բրդյա գուլպա: Առավոտյան լվանալ ոտքերը: Կրկնել այս պրոցեդուրան մի քանի օր:

 

3.       Վազելին և կիտրոնի հյութ

 

Ոտքերը 15 րոպե դնել գոլ ջրի մեջ, այնուհետև չորացնել: Խառնել մեկական թեյի գդալ վազելինն ու կիտրոնի հյութը և ստացված խառնուրդը քսել կրունկներին: Երեկոյան հագնել բամբակյա գուլպաներ կամ պոլիէթիլենային տոպրակներ և վրայից ևս մի զույգ բրդյա գուլպա: Առավոտյան լվանալ ոտքերը:

 

4.       Պարաֆին

 

Մի փոքր պարաֆինին ավելացնել կոկոսյան ընկույզի յուղ, լցնել խառնուրդը կաթսայի մեջ և թույլ կրակի վրա մի փոքր տաքացնել, մինչև մոմն ամբողջությամբ հալվի: Մի փոքր սառելուց հետո խառնուրդը քսել ոտքերին: Առավել լավ արդյունքի հասնելու համար պարաֆինը հարկավոր է օգտագործել քնելուց առաջ և վրայից հագնել մի զույգ տաք գուլպա: Առավոտյան ոտքերը լավ լվանալ:

 

5.       Մեղր

 


 

 

Խառնել մեկ բաժակ մեղրն ու 5 լիտր գոլ ջուրը, ոտքերը 20 րոպե դնել այդ լուծույթի մեջ, այնուհետև մաքրել ոտքերը պեմզայով: Պրոցեդուրան ավարտելուց հետո ոտքերը լվանալ, լավ չորացնել և քսել սնուցող քսուք:

 

6.       Բրնձի ալյուր

 

3 ճաշի գդալ աղացած բրնձին ավելացնել մի քանի թեյի գդալ մեղր, խնձորի քացախ և մի թեյի գդալ ձիթայուղ: Ոտքերը 10 րոպե դնել գոլ ջրի մեջ, այնուհետև ստացված թանձր մածուկն օգտագործել, որպես սկրաբ:

 

7.       Ձիթայուղ

 

Մեկ ճաշի գդալ ձիթապտղի յուղին ավելացել մի քանի կաթիլ նարդոսի կամ կիտրոնի եթերայուղ և մեկ թեյի գդալ տաք ջուր, լավ խառնել և ստացված քսուքն օրական մի քանի անգամ քսել ոտքերին:

 

Բացի այդ, այս տհաճ խնդրից խուսափելու համար անհրաժեշտ է կրել հարմարավետ կոֆիկ և օգտագործել A և E վիտամիններով հարուստ մթերք:

Просмотров: 1010 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ՓԱԿԵԼ